Home / Ազգային ժողով / «Իմ քայլը» հորդորում է չաջակցել իրենց հանրահավաքով

«Իմ քայլը» հորդորում է չաջակցել իրենց հանրահավաքով

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված  ռազմական դրությունը,
կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին: