Home / Բանակ / Ռազմաճակատից վերադարձածներից շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենքը

Ռազմաճակատից վերադարձածներից շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենքը

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Եռակողմ համաձայնագրի շրջանակում  հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն»։ ՌՈ-ն նաև հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Tekali Taxi