Home / Հայաստան / Բնակիչներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը․ Քաշաթաղի վարչակազմ

Բնակիչներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը․ Քաշաթաղի վարչակազմ

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը։

Շրջանառվում է վարկած, իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։ Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել», որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի», – հայտնել է Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի վարչակազմը։

Tekali Taxi