Բրիտանական AstraZeneca պատվաստանյութով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Տարիքայինը շեմը նախարարության կողմից որոշվել է ուսումնասիրելով «բոլոր մասնագիտական կառույցների խորհրդատվությունները» ։
AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբում ներառված մարդիկ՝
— 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիները,
— բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր,
— քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր,
— սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները՝ 55-ից բարձր տարիքի։
Հայաստանը կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
Քանի որ Sputnik V-ի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝
— բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան,
— քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան,
— սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ մինչև 54 տարեկան
Պատվաստումները Երևանում կսկսվեն վաղվանից՝ ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից։