Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է։
Առուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):
Բացի այդ, այսօր ձերբակալվել է նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
«Մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակ Վահագն Թադևոսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ կալանավորվել է նաև Մեղրիի (արդեն նախկին) քաղաքապետը (կրկին «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու), ինչպես նաև նաև՝ Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետները։