Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Զոհվածների ինքնությունը կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1654 աճյուն։