Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի չի հակավնում, չնայած նրան, որ «մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ են կապում երկարատև ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներով։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողություններն ադեկվատ հաշվառմամբ»։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ։
Ըստ արտգործնախարարության՝ Մոսկվայի նախաձեռնած եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին ոչ չէ պարտադրվել էին, այլ հենվել էին շահերի հաստատված հավասարակշռության վրա, ինչպես նաև չափազանց հարգալից վերաբերմունք էին նախատեսել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ․
«Մեր մի շարք նախաձեռնություններ չհաջողվեց համաձայնեցնել, և դա նորմալ է։ Փոխարենը արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը և արդյունավետ իրականացվում է գործնականում»:
«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներով։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»,- նշվում է հայտարարությունում:
Հեղինակները նշում են՝ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահաբար հերքել սոցցանցերում ու ինտերնետ-աղբյուրներոմ արվող տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն իբր ուղղված էին «Լեռնային Ղարաբաղը պոկելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն»։ Ըստ ԱԳՆ-ի՝ նմանատիպ հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, «միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են կատարում և որևէ կապ չունեն իրականության հետ»։
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին աջակցելուն՝ դրա հետագա սահմանազատման համար:
Ըստ Մոսկվայի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կարևոր դրույթ է ամրագրված՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման տեսքով․ «Կարծում ենք՝ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել հարուստ սահմանազատման փորձով այլ երկրների հետ»։
Կոնֆլիկտները կանխելու և միջադեպերը հարթելու նպատակով ռուս սահմանապահները գտնվում են սահմանի առավել խնդրահարույց հատվածներում, նշում է նախարարությունը․ «Շուրջօրյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ արդի տեղեկատվության փոխանակման նպատակով։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի կարևոր տարրերից մեկն է դարձել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»։
Մոսկվան, ըստ հայտարարության, տրամադրված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)․ «Վստահ ենք, որ այդ համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը դեռ սպառված չէ։ Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր կենսական մարդասիրական և սոցիալ-տնտեսական հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»:
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին
ԱԳՆ հիշեցնում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս – Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս:
«Պակաս կարևոր չէ, հատկապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում առկա իրավիճակի լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են՝ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են», – մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ։