«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել։
«Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի», – հայտնում է ԱԱՏՄ։
Խոսքը Վարդան Ֆարմանյանի մասին է։