Հայաստանում այսուհետ կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ամերիկյան պատվաստանյութը հասանելի է 12 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։
Նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ երեխաները կարող են պատվաստվել ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում։
Նշենք, պատվաստավածության ցուցանիշով Հայաստանը մնում է վերջից մոտ 40-րդ տեղում՝ աշխարհի մակարդակով, և զիջում տարածաշրջանի թերևս բոլոր երկրներին։