հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Հարավային Օսեթիան հրաժարվում է անկախությունից

Հարավային Օսեթիան հրաժարվում է անկախությունից

Հարավային Օսեթիայի հանրապետությունը մտնելու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմի մեջ, հայտարարել է երկրի նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մեր ճանապարհը, ժողովրդի ակնկալիքը: Եվ մենք այս ճանապարհով ենք շարժվելու: Մոտ ապագայում մենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք: Հարավային Օսեթիայի Հանրապետությունը դառնալու է իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի մասը»,- ասել է նախագահը։

Բիբիլովը նշել է, որ ռուսական աշխարհը պաշտպանում է այն մարդկանց շահերը, ովքեր հավատարիմ են նրան, ովքեր ելույթ են ընդդեմ նացիզմի, ովքեր հարգում են համամարդկային արժեքները և ողջ միջազգային հանրության կողմից ընդունված հիմնարար իրավունքներն ու նորմերը։

Նախագահը նաև պահը բաց չի թողել շնորհակալություն հայտնելու Ռուսաստանին՝ 2008 թվականին Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու համար։ 

«Շնորհակալություն եղբայրներ և քույրեր։ Դա պատմական որոշում էր, որը Հարավային Օսեթիայի ժողովրդին տվեց խաղաղության երաշխիքներ և զարգացման հնարավորություններ։ 

Սակայն պառակտված օս ժողովրդի գլխավոր պատմական, ռազմավարական նպատակը միավորումն է մեկ պետության շրջանակներում։

Այս պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է»։