Օդանավակայանի աշխատակիցները պետբյուջեին ավելի քան 6 միլիոն դրամի վնաս են տվել, հաղորդել է Պետական վերահսկողության ծառայությունը։
Ըստ հաղորդման՝ օդանավակայանի աշխատակիցները VIP սրահի ուղևորներին առանց իրենց գիտության ձևակերպել են որպես դիվանագաիտական անձնագիր ունեցողների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ։ Այնուհետև նրանցից բարձրակարգ սպասարկման դիմաց գանձվող 55 000-75 000 դրամից 5 000 դրամը մուտքագրել են դրամարկղ, իսկ մնացած գումարը բաշխվել է ընկերության աշխատակիցների միջև։
ՊՎԾ-ն այս տեղեությունները փոխանցել է Պետական եկամուտների կոմիտե։ Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասը՝ 6 519 000 դրամ։