Home / Համայնքներ / Զգայուն Իրանը հյուպատոս նշանակեց Կապանում

Զգայուն Իրանը հյուպատոս նշանակեց Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը, հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

Իրանի կառավարությունը դեռևս 2021-ի դեկտեմբերի վերջին էր որոշում ընդունել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ «Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի»։ 

Մոտ մեկ ամիս առաջ աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Շամխանին հայտարարել էր, որ «պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»։