Աֆրիկյան Սիերա Լեոնեում օգոստոսի 10-ին հակակառավարական լայնամասշտաբ ցույցեր են սկսվել։ Երկրի ոստիկանությունը այսօր հաղորդել է ցուցարարների շրջանում առնվազն 21, ուժայինների շրջանում՝ 6 զոհերի մասին։ Երկրում ժամը 19։00-ից մինչև 7։00-ն պարետային ժամ է հայտարարվել։
🇸🇱 #SierraLeoneProtests Reports from Sierra Leone say people killed after law enforcement officers opened fire on anti-government protesters in #Freetown. Clashes broke out when demonstrators set up roadblocks.
🎥Chrispine Turay pic.twitter.com/TNic4NGO8o— XLR Media (@xlr_media) August 10, 2022
Ցուցարարները բողոքում են տնտեսական իրավիճակից․ բնակիչների խոսքերով՝ վերջին ամիսներին երկրում գները բարձրացել են ավելի քան 40%-ով։ Սրանում ցույցի մասնակիցները մեղադրում են գործող իշխանությանը և պահանջում կառավարության հրաժարականը։
Why are African leaders quick to send soldiers on the street? 🤔 People are protesting in #SierraLeone over rising cost of living. Government sent soldiers on the streets 😔 Why not just listen to the people? Internet was shut down for hours#SierraLeoneProtests pic.twitter.com/EZ9DPpi8KB
— Adeola Fayehun (@AdeolaFayehun) August 11, 2022
Իշխանությունը քննադատել է ցույցերի անհայտ կազմակերպիչներին, հիշեցնելով, որ երկիրն արդեն իսկ շատ է տուժել մինչև 2002 թվականը՝ ավելի քան տասը տարի տևած քաղաքացիական պատերազմից։
1990-ականների սկզբին Սիերա Լեոնեում Չարլզ Թեյլորի առաջնորդությամբ ձևավորվել էր «Միացյալ հեղափոխական ճակատ» ապստամբների խմբավորումը, որը հաջորդող տասնամյակի ընթացքում փաստացի քաղաքացիական պատերազմ էր մղում Սիերա Լեոնեի իշխանությունների հետ, որի ընթացքում խոշտանգվել և սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
1999 թվականին ՄԱԿ-ի ակտիվ միջնորդությամբ՝ իշխանությունների և ապստամբների միջև հաջողվել է հաշտության պայմանագիր կնքել։ Նշվում է, որ պայմանագիր կնքելուց հետո ապստամբների փոքր խմբավորումներ դեռ որոշ ժամանակ շարունակել են պայքարը, սակայն մի քանի պարտություններից հետո դադարեցրել են այն։
Վերջերս տնտեսական ճգնաժամը փողոց էր հանել նաև Բանգլադեշի և Պանամայի բնակիչներին։ Բացի այդ ամիսներ առաջ լայնածավալ ցույցեր էին սկսել Շրի Լանկայում որոնք շարունակվում են մինչ օրս։