Դաքքայում բենզինի գնաճի հետ կապված ցույցերը վերածվել են ցուցարարների ու ուժայինների միջև լայնամասշտաբ բախումների, հայտնում են NDTV և Wion գործակալությունները։ Բենզինի գինը բարձրացել է շուրջ 52%-ով․ բնակիչներն արդեն երկու շաբաթ է դուրս են գալիս փողոց, գրոհում են բենզալցակայանները։
Խոշոր միջազգային լրատվամիջոցները, այնուամենայնիվ, դեռևս չեն անդրադարձել շուրջ 14 օր տևող ցույցերին։
Demonstration in Dhaka, Bangladesh against record fuel price hikes and the country's energy crisis. Protests are happening daily for two weeks. #Inflation #Bangladesh #Dhaka #EnergyCrisis pic.twitter.com/4hdWLUIhin
— We Are Protestors (@WeAreProtestors) August 7, 2022
Բողոքի ակցիաները սկսել են ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքքայում, որտեղ ցույցերն առաջնորդում են մի խումբ ուսանողներ։ Վերջիններս պարբերաբար ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվում, գրում է տեղացի բլոգեր Շահիդուլ Ալամը։
I wonder who the students will be mourning for this month?
Students beaten by police + pro-gov thugs in Shahbag in Dhaka in Bangladesh while protesting against the unusual hike in fuel prices in the country. ©Abdul Goni#fuelhike #inflation #bangladesh #students #police pic.twitter.com/LLciwCaoxc
— Shahidul Alam (@shahidul) August 8, 2022
Բանգլադեշի անկախությունից ի վեր սա երկրում արձանագրված ամենամեծ գնաճն է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Բանգլադեշում ինֆլյացիայի ցուցանիշը 9 ամիս անընդմեջ գերազանցելով 6%-ը, հուլիսին հասել է 7․48%-ի՝ ավելի ծանրացնելով ամենօրյա ծախսերի հոգսը միջին և ցածր խավերի համար։ Էներգետիկայի նախարարը պնդում է, որ գնաճն անխուսափելի է, և գները կիջնեն միայն համաշխարհային գնիջեցման դեպքում։
Բանգլադեշը հարավասիական երկիր է, որը սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմային։ Հնդկաստանի սահմանակից մեկ այլ երկրում՝ Շրի լանկայում, գնաճի հետևանքով սկսված ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս։