Պանամայում արդեն երրորդ շաբաթն է տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ինֆլյացիայի ու կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն հավատում իշխանությունների խոստումներին, թե գները կսառեցվեն։ Ցուցարարները պահանջում են, որ մթերքի, գազի և վառելիքի թանկացումները դադարեցվեն և մեղադրում են իշխանությանը կոռուպցիայի և Վաշինգտոնի շահերի լոբբինգի մեջ։
Պրոտեստների ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել․ ուժայինները մարդկանց վրա արցունքաբեր գազ են կիրառել։
Protests escalated in #Panama leading to clashes with the police. pic.twitter.com/cSrYcGRh0F
— خالد اسكيف (@khalediskef) July 20, 2022
Ցուցարարները փակել էին երկրի մեծ ճանապարհները, այդ թվում՝ Պանամերիկյան մայրուղին, որը կապում է Պանաման Կենտրոնական Ամերիկայի մյուս երկրների հետ։ Խաթարվել էր ապրանքների ներմուծումը․ այս մայրուղու միջոցով իրականացվում է մրգերի ու բանջարեղենի 80% մատակարարումը: Պանամական խանութների դարակները դատարկ են: Տնտեսագետներն ասում են, որ պրոտեստներն արդեն իսկ երկրին հասցրել են ավելի քան 130 միլիոն դոլարի վնաս և խորացրել մթերքի ու վառելիքի դեֆիցիտը։
Shortages are worsening in Panama after 18 days of a general strike and blockades against high prices and corruption. Many markets have closed in the capital due to lack of supply.#Panama #protestaspanama #Protest #PanamaProtesta #panamaprotesta2022 pic.twitter.com/zOGuQXNve5
— We Are Protestors (@WeAreProtestors) July 21, 2022
Պանամայի նախագահ Լորենտինո Կորտիզոն, անդրադառնալով ցույցերին, մեղադրել է թանկացումների մեջ համավարակը և Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում։ Նա խոստացել է որ վառելիքի գները կիջնեն և 10 պարենային մթերքների գներ կսառեցվեն: Ցուցարարներին չի բավարարել նրա հայտարարությունը:
Պանամայում տարեկան ինֆլյացիան մայիսին հասել էր 4,2%-ի, իսկ վառելիքի գինը հունվարից թանկացել է գրեթե 50%-ով։ Երկրում գործազուրկ է բնակչության 10%-ը։