Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 95 հայ զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ խոսնակի՝ այդ 95-ը Անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհայտ կորածների թվի շրջանակում է։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի դի։ Փոխանցված մարմինների ընդհանուր թիվը դարձավ 127։
Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը, ըստ ԱԽ-ի, հասնում է 207-ի։ Զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ։ Վիրավորվել է 293 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Գերեվարվել է 20 զինծառայող։