Home / Հայաստան / Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Արկադին և Բակոն չմերժեցին Գարեգինին

Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Արկադին և Բակոն չմերժեցին Գարեգինին

Մայր Աթոռում այսօր հանդիպել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։

Էջմիածնի հաղորդմամբ, հանդիպումը նախաձեռնել է Գարեգին Բ-ն, որը նույնպես ներկա է եղել։ «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»։

Նախկին նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին սեպտեմբերի 13-ին հայտնել էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ նման հանդիպումներ են եղել նաև 44-օրյա պատերազմից հետո։ Ինչպես խոստովանում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այն ժամանակվա փակ հանդիպումների ընթացքում ինքը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել էր միավորվել՝ «անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից», և ընտրություններին մասնակցել համատեղ՝ անձնապես չհավակնելով որևէ պաշտոն զբաղեցնելու։ Առաջարկը անմիջապես մերժվել էր Քոչարյանի կողմից։ Հետագայում Տեր-Պետրոսյանն այս առաջարկն արել էր նաև հրապարակային և կրկին մերժվել, բայց՝ արդեն և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի կողմից։

շապիկի լուսանկարը՝ արխիվային