Երևանի նախկին քաղաքապետ, հանրապետական Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցել։
Դատախազության հաղորդմամբ՝ 2002-2010 թվականների ընթացքում Երևանի «Կենտրոն» համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ յուրացման եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք՝ Երևանում և այլ բնակավայրերում:
Դատախազությունը հրապարակել է նախկին քաղաքապետի կողմից հափշտակված շինությունների և հողամասերի տվյալները․
1․ Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր.
2․ Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25.
3․ Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129.
4․ Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35.
5․ Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89.
6․ Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366.
7․ Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33.
8․ Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50.
9․ Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52.
10․ Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121.
11․ Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1.
12․ Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53.
13․ Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83.
14․ Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43.
15․ Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121.
16․ Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100.
17․ Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83.
18․ Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37.
19․ Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96.
20․ Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45.
21․ Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37.
22․ Արմենակյան փողոց 153 (հողամաս).
23․ Սարյան փողոց 36/4 (հողամաս).
24․ Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):
Ըստ դատախազության, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Բեգլարյանը մի շարք անձանց ներգրավմամբ, ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով միջոցներ է ձեռնարկել հափշտակված անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:
Դատախազությունը ընդգծում է՝ ի թիվս այլի՝ հափշտակվել են մի շարք մանկապարտեզներին հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով կրթական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է։
Նոյեմբերի 15-ին Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել միաժամանակ 27 դեպքով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու հոդվածներով:
Որոշումն ուղարկվել է ԱԱԾ՝ Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելու համար:
6 տարի մայրաքաղաքի Կենտրոն համայնքը, 3 տարի ողջ Երևանը ղեկավարած Բեգլարյանին 2018 թվականի իշխանափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց կենտրոնի թաղապետ եղած տարիներին ավելի 230 միլիոն դրամանոց մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։ Բեգլարյանը 1 տարի հետախուզման մեջ էր, 2021 թվականին, սակայն, վերադարձել էր Հայաստան և կալանավորվել, ընդամենը մեկ օր անց՝ ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ՝ 100 հազար դոլար գրավի դիմաց։