Home / Շուկա / Հազարավոր հայաստանցիներ սննդի քարտեր կստանան

Հազարավոր հայաստանցիներ սննդի քարտեր կստանան

Անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13 հազար քաղաքացիներ սննդի աջակցության քարտեր կստանան։

Ծրագրի այս փուլում քարտերը կտրամադրվեն Շիրակի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի աղքատ կամ խոցելի ընտանիքներին, որոնք Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքում ճանաչվել են պարենային անապահով:

Գումարը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով ամսական մոտ 9 հազար դրամ, կփոխանցվի ընտանիքի չափահաս անդամներից մեկի անունով թողարկված բանկային քարտին։

Քարտը կարելի է օգտագործել միայն մթերային խանութներում՝ սնունդ գնելու համար։ Գումարը կանխիկացնել հնարավոր չէ։ Ալկոհոլ, ծխախոտ կամ կենցաղային պարագաներ գնալն արգելվում է։

Ծրագիրը իրականացվում է Սոցապ նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված գործակցության հուշագրի շրջանակում:

Մանրամասները՝