Տիգրան Մեծ պողոտան փակած «խաչակիրներից» 14-ը բերման է ենթարկվել, երթևեկությունը վերականգնվել է։ Ցուցարարները շուտով կմեկնեն սահման։
«Խաչակիրներ» ջոկատի անդամներ ներկայացող տղամարդիկ ցերեկվանից կառավարության մոտ էին՝ պահանջում էին բացել Լաչինի միջանցքը։
«Եթե մինչև ժամը 18։00-ն Լաչինի ճանապարհը չբացվի, մենք կգնանք Արցախ, կբացենք այդ ճանապարհը», – ասում էր համանուն ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Ցուցարարները ներկայանում էին որպես «կռվող տղերք», «ազատամարտիկներ» և պահանջում էին, որ կառավարությունը իրենց զինի։
Ավելի ուշ Լաչինի միջանցքը բացողները փակեցին երևանյան հրապարակին հարող փողոցը։ 14 մարդ ուժով բերման ենթարկվեց, 2-ը՝ քաշքշուկում վատացավ։ Քիչ անց երթևեկությունը վերականգնվեց։
Հրապարակում մնացածներն այժմ ավտոբուսների են սպասում, նախատեսում են մեկնել Կոռնիձոր։
տե՛ս նաև
Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու