հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Մեր հաշվին գործող տերտերներին հանեք բանակից․ նամակ

Մեր հաշվին գործող տերտերներին հանեք բանակից․ նամակ

Հարգարժա՛ն Պարոն Նախարար,

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ խոսքի և հավատալիքների ազատություն է տրված քաղաքացիներին և վերջիններս պետք է ազատ լինեն իրենց կրոնական հավատալիքների ընտրության մեջ։ Սակայն, ի հակադարություն այս պարզ իրականությանը, ինչ-ինչ պատճառներով ու պայմաններում, խախտելով աշխարհիկ՝ ժողովրդավար պետության օրենսդրությունը, 1997թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ հիմք է դրվում ՀՀ Զինված Ուժերում հոգեւոր սպասավորությանը։

Այսօր ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորություն են իրականացնում հիսունից ավել եկեղեցականներ (քահանաներ, սարկավագներ), կա նաև այսպես կոչված ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը Մովսես վարդապետ Սարգսյան։ ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորների ամսական աշխատավարձը, տան վարձերը, բեզին, տրանսպորտային ծախսը և այլ պարագաների ծախսերը վճարում է ՀՀ ՊՆ-ը և ոչ թե Մայր Աթոռը, կարծես թե ՀՀ ՊՆ-ն այլ՝ ավելի կարևոր ծախսեր չունի, այդ գումարները օգտագործելու, իսկ Մայր Աթոռն էլ գումար չունի իր սպասավորներին վճարելու։

Բանակում հոգևորականները ծառայում են զինվորների հետ միասին, նրանց հետ սահման բարձրանում, մասնակցում ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին, զինվորների հետ, յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ՝ հակառակ զինվորի, սպայի ու առհասարակա զինվորականի կրոնական դիրքորոշումից։ Զինվորը պարտադրված է կատարել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կամ սպասավորի հանձնարարականները։

Կապելլանների ինստիտուտը ձևավորվել է 1791 թ․-ից ԱՄՆ-ում, սակայն չխախտելով ժովորդավարության ոչ մի կանոն։ Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ՀՀ-ում, ոչ բոլորն են Հայ Եկեղեցու կամ առհասարակ քրիստոնեական կրոնի հետևորդ, ոմանք քրիստոնեական տարբեր եկեղոցիների, կազմակերպությունների հետևորդ են, ոմանք մովսիսական են, ոմանք՝ մահմեդական, ոմանք՝ բուդդայական և այլն։ ՀՀ-ի պարագայում, չկա որևէ մի զորամաս որտեղ շարքայինից մինչև գեներալ Հայ Եկեղոցու հետևորդներ են․ կան կրոնական տարբեր մասնաճյուղերի հոտևորդներ, նույնիսկ որևէ կրոնի չհետևողներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնք հետևում են իրենց կրոնական համոզմունքներին, այտուհանդերձ բոլորին անխտիր պարտադրվում է ականջալուր լինել ՀՀ Զինված ուժերում հոգևոր սպասավորության հրահանգների, որը մարդու ազատ ընտրության ուղիղ հակադրություն է։

Ժողովրդավար այլ երկրներում նմանատիպ՝ կապելլանների ինստիտուտում, ներգրավված են տարբեր կրոնների, ներկայացուցիչներ, որոնք մասնագիտացված են և մեծ փորձառություն ունեն, իրենց հետևորդների բարոյահոգեբանական համոզումների, պահանջների սպասարկմանը։ Իսկ ՀՀ-ում՝ անհայտ ծագում ունեցող, տարտեսակ սկանդալներում ներգրավված ոմն Մովսես վարդապետ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է, իսկ սպասավորներն էլ ճեմարան ավարտած երիտասարդներ պարզ՝ տղայական մտածելակերպով օժտված, որոնք որևէ մասնագիտական փորձառություն չունեն։

Օրինակ՝ N-զորամասում կարող են ծառայել և՛ Հայ Եկեղեցու հետևորդներ, և՛ ազգությամբ եզդի ոչ քրիստոնյաներ, և՛ ազգությամբ ասորի ոչ քրիստոնյաներ, և՛ ոչ քրիստոնյա մալականներ, և՛ Հույն Եկեղեցու հետևորդներ, և՛ այլ կրոնական համոզմունքներ ունեցող ու առհասարակ չունեցող զինվորներ։ Ուստի, ՀՀ ԶՈՒ ներքին կանոնագրքի մի շարք հոդվածների պարզ խախտում է տեղի ուենում․ օրինակ՝ Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է պայմաններ ստեղծել զինծառայողների հոգևոր և կուլտուրական զարգացման համա․․․ ստորաբաժանումների հրամանատարների և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրանց տեղակալների, գնդի զինվորական հոգեբանի հետ համատեղ ի հայտ բերել ֆիզիկական ու հոգևոր զարգացման շեղումներ և ալկոհոլամոլության, թունամոլության ու թմրամոլության հակում ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար.․․․․  հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա կուլտուրական ժամանցը, միջոցներ ձեռնարկել անձնակազմին պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը.․․․․ հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա ժամանցը, վաշտի գեղարվեստական ինքնագործունեությունը, միջոցներ ձեռնարկել անձնակազմը պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, աշխատանք կազմակերպել հանգստի և տեղեկատվության սենյակում, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը.․․․․  իրագործել էշելոնի օրվա վերակարգի սոցիալ-հոգեբանական ապահովումը, հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման մասին, կազմակերպել նրա ժամանցը, ճանապարհի ընթացքում անձնակազմին ապահովել պարբերական հրատարակություններով, ճիշտ և հոգատար օգտագործել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու գույքը․․․․ և այսպես շարունակ։ ՈՒՍՏԻ, ԵԹԵ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՐՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ։  ՈՐՏԵ՞Ղ ՄՆԱՑ ԽՈՍՔԻ ՈՒ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ։

Հարգարժա՛ն Պարոն Նախարար, պահանջում ենք կամ անմիջապես լուծարել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության «գրասենյակը» ՀՀ ՊՆ-ից, քանի որ այն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին, կամ վերակազմակերպել այդ «գրասենյակի» գոծունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն և կամ էլ հայտարարել, որ ՀՀ-ը կրոնապետություն է։

Անդրանիկ Թադևոսյան