Մի քանի ժամ լռելուց հետո Պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ առավոտյան «9։00-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին»։
Արտաշատի համայնքապետարանից տեղելացրել էին՝ 19-ամյա զինվորը մահացել է Բերդի զորամասում։ Ոստիկանության հետ փոխկապակցված Shamshyan.com-ը մինչ այդ գրել էր, թե զինծառայողը մահացել է «Ժամը 15:00-ի սահմաններում ՊՆ ՌՈ Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում»։ Որտեղ է տեղի ունեցել դեպքը՝ ՊՆ-ից չեն ասում։ Զինծառայողի մահվան հանգամանքների մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։
Աբովյան գյուղի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանի տեղեկացմամբ՝ Նարեկ Գրիգորյանը երեք քույր ունի, ծնողների միակ որդին էր։ 10 ամսվա զինծառայող։
Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։ Ոչ մարտական պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է եղել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։
ուղղում․ — Սկզբնական վերնագիրը՝ «19-ամյա Նարեկը մահացել է զորամասում», հետագայում փոխվել է․ նոյեմբերի 14-ի առավոտյան 11։14 Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի զինվորի դին հայտնաբերվել է Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում։
տե՛ս Զինվորը կախվել է Ռազմական ոստիկանությունում․ ՔԿ