2024 թվանանին (մինչև հոկտեմբերի 18) բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որոնցից միայն 4-ն է եղել մարտական պայմաններում։ 2023-ի ընթացքում՝ գրանցվել էր 64 մահ, 45-ն էր ոչ մարտական։ Իրավապաշտնաները ահազանգում են, որ խաղաղ պայմաններում զինվորների մահվան ցուցանիշը աճում է տարեց տարի և կազմում է ընդհանուր բանակային մահերի 80-90 տոկոսը։
Սա դեռ այն դեպքում, երբ բանակային մահերի մի մասն է միայն հրապարակվում. Պաշպանության նախարարությունը չի վիճակագրում առողջական խնդիրներով կամ աշխատանքային ժամերից դուրս զինվորականների մահերը։
«Այս ցուցանիշները շատ շատ մտահոգիչ են։ 2017 թվականից զինվորական դատախազությունը սկսեց վիճակագրությունը տալ ըստ նրա, թե մահը զինվորական ծառայության հետ կապված է, թե ոչ։ Մենք դրանք չենք տարանջատում, որովհետև շատ հանգամանքներ պետք է համադրվեն։ Օրինակ՝ եթե զինծառայողը աշխատանքային ժամից դուրս վթարի է ենթարկվել, դա թեռ չի նշանակում, որ ծառայությունից դուրս է եղել», – «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
Զինվորական տեխնիկայի, օրինակ, մեքենաների սարքինությունը Պաշտպանության նախարարության պատասխանատվությունն է։ Ուստի պետք է զինտեխնիկայի խաթարման մահերը ոչ թե չհաշվվեն, այլ պետք է ուսումնասիրվեն։ Հավելել է «Խաղաղության երկխոսության» նախագահ Էդգար Խաչատրյանը։
Ըստ Զառա Հովհաննիսյանի՝ մահվան դեպքերի ոչ պատշաճ քննության, իրավունքների խախտումների պատճառով է, որ բանակի հանդեպ չկա հանրային վստահություն։
«15 օրվա մեջ ունենք երեք մահ, որոնցից մեկը որակվել է որպես սպանություն, երկուսը՝ որակվել են դեռևս ինքնասպանություն։ Մենք ունեցել ենք շատ դեպքեր, երբ ինքնասպանության վարկածը չի ապացուցվել, երբ բազմաթիվ հրազենային վնասվածքների դեպքում, այդ թվում կրծքավանդակին ու գլխին։ Անգամ փորձագետները չեն կարող բացատրել՝ ինչպես կարող էր մարդը կրակել և իր գլխին, և կրծավանդակին»,- ասել է Զառա Հովհաննիսյանը։
Ըստ բանախոսների ՝ բանակի թիվ ապահովելն է ռազմական իշխանությունների գերնպատակը։ Այս տրամաբանությունն է դրված եղել նաև կանանց զորակոչելու ծրագիրում։ Բանակ գնալը մոտիվացվում է միայն աշխատավարձը բարձրացնելով։
«Ինչո՞ւ են փախցնում երեխեքին բանակից, պիտի հասկանանք ինչու։ Ուրմեն բանակում վտանգ է սպառնում։ Շվեցարական բանակում պատիվ է ծառայելը։ Այդ բանակը իրեն չի խեղում։ Եթե վարչապետը քաղաքացուն է մեղադրում բանակից փախնելու մեջ, մենք երբեք չենք ունենա համակարգային փոփոխություններ»,- ասել է Զառա Հովհաննիսյանը։