Home / Բանակ / Զինծառայողի մահը քննելու են որպես սպանություն․ մեղադրյալներ չկան

Զինծառայողի մահը քննելու են որպես սպանություն․ մեղադրյալներ չկան

Զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյան մահվան առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ սպանության հոդվածով: ՔԿ-ն հայտնում է, որ մեղադրյալներ դեռ չկան։

Նաօրեին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ զինծառայողի դին հայտնաբերվել է ժամը 9:20-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով։

Վարչապետը բանակի օրվան նվիրված ելույթում կրկնել էր ՊՆ ներկա և նախկին ղեկավարները պնդումը, թե «բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»:

Պաշտոնական գնահատմամբ՝ անցյալ տարի 5 զինվորի մահ է գրանցվել առողջական պատճառներով, 13 մահ՝ ավտովթարից, 5՝ այլ դժբախտ պատահարից, մեկ մահ՝ հրդեհից, 9-ը՝ ինքնասպանություն և 3՝ սպանություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահերի 18 տոկոսը ինքնասպանություն է որակվել, 10 տոկոսը՝ սպանություն։ Ընդ որում, 2018-2023 թվականներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։