Հունիսի 10-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ` Հարավային Կովկասի և Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավար Լորի Բրիստոյի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:
Կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Կազանում սպասվող զարգացումները, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: