2026 թ. մայիս 30, շաբաթ
Հայաստանում տոննաներով կոկաին կա

Հայաստանում տոննաներով կոկաին կա

3․7 տոննա կոկաինը ներհայաստանյան սպառման համա՞ր էր, ի՞նչ երաշխիքներ է ստացել ներմուծողը և ամենակարևորը՝ ումի՞ց

Քեմալական ալևին և Էրդողանի բռունցքը

Քեմալական ալևին և Էրդողանի բռունցքը

Թուրքիայում երեկ նախագահական ընտրություններ էին։ Ըստ նախնական արդյունքների՝ թեկնածուներից ոչ մեկը չի հատել 50 տոկոսանոց շեմը։ Մայիսի 28-ին երկրորդ փուլ է լինելու։ Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ առաջին տեղում գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն է (49․51%), երկրորդ տեղում՝ ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%), երրորդում՝ ծայրահեղ ազգայնական Սինան Օղանը (5,7%)։ Թուրքիայում քվեարկած բոլոր ընտրողների ձայները արդեն քաշվվել են (մասնակցույթունը կազմկել է 88,92%): Չնայած արտասահմանյան ընտատեղամասերի արդյունքները դեռևս չեն ափոփվել, արդեն իսկ պարզ է, որ թեկնածուներից ոչ մեկը չի գերազանցի 50 տոկոսը։ Երկրորդ փուլն անխուսափելի է՝ հաստատել է Գերագույն ընտրական հանձնաժողովը։ Թուրքիայում այս ընտրությունները պատմական են համարում․ 2003-ից ի վեր միավորված ընդդիմությունը (ի դեմս Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի) առաջին անգամ հաղթելու շանս ունի։ Էրդողանի դարաշրջանը Արդեն ավելի քան 20 տարի է՝ Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր-վարչապետը դարձել է ավտոկրատ-նախագահ, ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից Թուրքիան վերածվել է ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։ 1․ նախագահի երկիր Էրդողանը վարչապետ է դարձել 2003 թվականին։ BBC-ին հիշեցնում է՝ խորհրդարանական հանրապետությունը նրա օրոք (2010 թվականին) վերաձևվել է նախագահականի։ Երբ Էրդողանի վարչապետության երրորդ ժամկետը լրացել է, նա (2014 թվականին) վերընտրվել է արդեն որպես նախագահ։ Ի սկզբանե նախագահի պաշտոնը դեկորատիվ էր, 2017-ին՝ այսպես կոչված ռազմական հեղաշրջման փորձից հետո, զանգվածային բռնաճնշումների ֆոնին Էրդողանը սահմանադրական հանրաքվե արեց, վերացրեց վարչապետի պաշտոնը և հնարավորինս ընդլայնեց նախագահի լիազորությունները։ Խորհրդարանական ժողովրդավարության հակակշիռների համակարգը վերջնականապես ապամոնտաժվեց։ Նախագահին այլևս ենթարկվում են և՛ Կառավարությունը, և՛ ընտրական հանձնաժողովները, և՛ ոստիկանությունը, և՛ բանակը, և՛ նույնիսկ դատարանները։ լուսանկարը՝ Ումիթ Բեքթասի, POOL, AFP Իշխանության կենտրոնացումը, խորհրդարանական հակակշիռների փաստացի վերացումը վերջ տվեց ոչ միայն ներքին ստատուս քվոյին, այլև քրդերի և կիպրոսցիների հետ խաղաղության հույսերին․ ռեգիոնալ իրավիճակը շարունակում էր սրվել։ 2․ շատ ավելի հարուստ, իսկ հետո՝ մի քիչ ավելի աղքատ Էրդողանի իշխանության առաջին տասնամյակը նշանավորվել է տնտեսական տպավորիչ աճով՝ տարեկան մոտ 8 տոկոս, ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել էր՝ անհատական 4․7 հազար դոլարից (2003թ․) մինչև 12․5 հազար դոլար (2013թ․)։ Բացառիկ թվերը BBC-ին հիմնավորում է տնտեսության ազատականացմամբ, եվրաինտերգման հեռանկարներով, հսկայական արտասահմանյան ներդրումներով և Էրդողանի կառավարության մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերով։ Աղքատ ժողովրդի, մարզերի բնակիչների սրտերը պահպանողական վարչապետը միայն մշակութային քաղաքականությամբ չէր շահում, այլև սոցիալական նախագծերով, որոնք նոր հնարավորություններ էին ստեղծում մինչ այդ անտեսված լայն խմբերի համար։ Էրդողանի իշխանության երկրորդ տասնամյակում տնտեսական աճը կրկնապատիկ կրճատվել է, ՀՆԱ-ն՝ համեմատաբար նվազել, իսկ գները՝ սրընթաց աճել։ Ինֆլյացիան այժմ համեմատելի է 2001 թվականի ճգնաժամի հետ՝ տարեկան ավելի քան 60 տոկոս։ Ազգային փոխարժեքը մի քանի անգամ դևալվացիայի է ենթարկվել։ Էրդողանի համարձակ քաղաքական փորձի հետևանքներից որոշները հիմա են երևում։ 2016 թվականից հետո իշխանությունը մաքսիմալ կենտրոնացրած նախագահն այժմ համակարգում է նաև ԿԲ-ի վարկային քաղաքականությունը, որոշումներ ընդունում, որոնք նույնիսկ նրա կառավարության տնտեսագետներն են համարում չհիմնավորված։ Միջանկյալ արդյունքը վերջին տարիների պերմանենտ ճգնաժամն ու կենսամակարդակի արդեն շարունակական անկումն է։ Այնուամենայնիվ, Էրդողանի 20-ամյա կառավարության ընդհանուր տնտեսական արդյունքները դրական են՝ թուրքերը հիմա ավելի հարուստ են, քան մինչ այդ, երկրի ռազմավարական՝ էներգետիկ, զբոսաշրջային, տրանսպորտային, արդյունաբերական, ռազմարդյունաբերական ոլորտները շեշտակի զարգացել են, չնայած կոռուպցիային և պարբերաբար բացահայտվող մասշտաբային չարաշահումներին։ 3․ համարյա գերտերություն Էրդողանի օրոք Թուրքիան պերիֆերիկ պետությունից վերածվել է ռեգիոնալ տերության։ 20 տարի առաջ Միացյալ Նահանգները տարածաշրջանում առանցքային դեր էր խաղում։ Էրդողանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք։ Վերջին երկու տասնամյակներում (Արաբական գարուններ եղան, Սիրիայում լայնածավալ պատերազմ սկսվեց․․․) Վաշինգտոնի ներգրավվածության ծավալները (ձևերը) փոխվեցին, Անկարայինը՝ հետզհետե աճեցին։ Արդեն այսօր Թուրքիան միջազգային խաղացողի համբավ ունի՝ մասնակցում է խոշոր տնտեսական նախագծերին, այս կամ այն չափով ներգրավված է գրեթե բոլոր ռեգիոնալ պատերազմներում։ Չնայած Միացյալ Նահանգների հետ մեկումեջ լարվող հարաբերությունների՝ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի կազմում։ Իսլամական աշխարհում աճող ազդեցության հետ մեկտեղ այն նաև անփոխարինելի գործընկեր է Եվրոպայի համար՝ կարողացավ փակել սիրիացի փախստականների հոսքը դեպի ԵՄ, ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական (հիմնականում՝ ցորենի արտահանման շուրջ) բանակցությունները և այլն։ Քրդական հարցի շուրջ (Թուրքիան արդեն երկար տարիների պատերազմ է մղում Քուրդիստանի դեմ՝ Սիրիայի, Իրաքի և սեփական տարածքում) պարբերաբար աճող լարվածությունը այս համագործակցությանն ըստ էության չի խանգարում։ Վերջին տասնամյակում Թուրքիայի ներկայությունը էապես աճել է նաև Հարավային Կովկասում և ոչ միայն Ադրբեջանի հետ դաշինքի հաշվին։ Չնայած ներդրումային և առևտրային դեֆիցիտին (անցյալ տարի երկրից 50 միլիարդ դոլարով ավելի շատ փող է դուրս եկել, քան մտել), Էրդողանին հաջովում է պահել տնտեսությունը, այդ թվում՝ երկու աթոռի վրա նստելու կարողության շնորհիվ, մեկնաբանում է BBC-ն։ Եթե 20 տարի առաջ Թուրքիան աճում էր հիմնականում արևմտյան ներդրումների հաշվին, այժմ Էրդողանը կախված չէ միայն Արևմուտքից։ Այս տարվա «վճռական» ընտրություններից առաջ, օրինակ, նրան հաջողվել է ապահովել Միջին Արևելքից և Ռուսաստանից կապիտալի ներհոսք, ինչը թույլ է տվել խուսափել հերթական դևալվացիայից և մեղմել գնաճը։ BBC-ին հիշեցնում է, օրինակ, Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կնքված գործարքի մասին, որով Անկարան հնարավորություն ստացավ մոտ մեկ տարով երկարաձգել ռուսական էներգակիրների դիմաց վճարի ժամկետները։ 4․ անջատ հասարակությունից դեպի պառակտված հասարակություն Էրդողանի քաղաքականությունը միավորել է նրա համակիրներին, բայց ոչ Թուրքիայի ժողովրդին։ Այնտեղ, որտեղ 20 տարի առաջ բազմաձայն և անջատ հասարակություն էր, այսօր հստակ բևեռացում է՝ նրանք, ովքեր աջակցում են Էրդողանին, և նրանք, ովքեր կտրականապես դեմ են նրան։ Գնալով Էրդողանի կուսակցությունը մերձանում է արմատական իսլամիստների և ծայրահեղ ազգայնականների հետ։ Մնացած բոլորը՝ քրդերը, ալևիները, աշխարհիկ պետության կողմնակիցները, լիբերալները, ձախերը և այլն, Էրդողանի համար ներքին թշնամիներ են։ Նրա կտրուկ քաղաքականությունը և մշակութային նոր պատերազմներ բորբոքելու պատրաստակամությունը վանել է նաև նրա նախկին համակիրների մի մասին՝ ավելի չափավոր պահպանողականներին։ Երբ բևեռացումը սրվեց, Էրդողանը անցավ զանգվածային ռեպրեսիաների։ Առաջին ալիքը 2000-ականների վերջում էր, երկրորդն ու ամենախոշորը՝ 2016-ի այսպես կոչված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Տասնյակ հազարավոր մարդիկ՝ աշխատավորներ, դասախոսներ, արվեստագետներ, հետազոտողներ, լրագրողներ, սուբկուլտուրային երիտասարդներ, ուսանողներ հայտնվեցին բանտերում՝ ահաբեկչության կամ «գյուլենիզմի» մեղադրանքներով։ Իշխանությունը վերջնականապես կենտրոնացավ Էրդողանի անձի և պաշտոնի շուրջ։ 2016-ից հետո Էրդողանը որոշում է պետության ողջ քաղաքականությունը՝ պատերազմի և խաղաղության հարցերից սկսած, հեռուստատեսային սերիալների բովանդակությամբ ավարտած։ Նրա աջակիցներին դուր է գալիս երկաթյա բռունցքն և ուղղահայաց իշխանությունը, որը մեկնաբանվում է որպես կայունության և հզորության հիմք։ Էրդողանի ընդդիմախոսները հակադարձում են՝ Թուրքիան վերածվել է նախագահի բարեկամական բիզնեսի, որը անընդհատ նոր տարածքներ է գրավում և ոչնչացնում մրցակիցներին։ Պետական ինստիտուտները ենթարկվում են մեկ անձի, որը ամեն ինչից չէ բավականաչափ լավ գլուխ հանում և որի գլոբալ ամբիցիաները միշտ չէ, որ համընկնում են սովորական մարդկանց կենսական շահերի հետ։ 5․ կրոնապետություն Էրդողանի 20-ամյա իշխանության տարիների ընթացքում աթաթուրքիստական, աշխարհիկ Թուրքիան նաև ընդգծված կրոնականացել է։ Հանրակրթական հաստատություններում և աշխատանքի վայրում հիջաբ կրելու արգելքը վաղուց հանվել է, Աթաթուրքի որոշումները՝ չեղարկվել, Այա Սոֆիայի թանգարանը վերածվել է մզկիթի, պետական չինովնիկները գնալով ավելի հաճախ են հղվում կրոնական ավանդույթներին, պետությունն ու կրոնը խառնակելու տաբուն ըստ էության այլևս վերացված է։ Էրդողանյան «ավանդական արժեքները» պետական քաղաքականության մաս են դարձել։ Եթե սկզբում վարչապետ Էրդողանը քննադատում էր ֆեմինիստներին, հետագայում նախագահ Էրդողանը առաջարկում էր, օրինակ, քրեական պատասխանատվություն սահմանել ամուսնական անհավատարմության համար։ Փորձագետները նկատում են՝ Էրդողանի օրոք տեղի ունեցած փոփոխություններից շատերը, անկախ ամեն ինչից, արդեն արմատացած են և անշրջելի, համենայն դեպս՝ մոտ ապագայում։ Նույնիսկ եթե նա չվերընտրվի, շատ բաներ մնալու են անփոփոխ՝ արդեն իներցիայի կամ ինստիտուցիայի ուժով։ Քըլըչդարօղլուի այլընտրանքը․ մեկնաբանություն «Պոստուպ Աստրեի» օգտատիրոջ գրառումը․ — Պետք է նշել, որ ընդդիմության ընտրությունը՝ Քըլըչդարօղլուն, բոլոր «բայցերով» հանդերձ, բավականին շահեկան է։ Քըլըչդարօղլուն խորհրդանշում է առնվազն 10-ականներին, ինքներդ գիտեք՝ ում կողմից, պառակտված Թուրքիայի միավորումը։ լուսանկարը՝ Իվ Հըրմանի, Reuters Նախ՝ նա հավատացյալ է, ընդ որում՝ ալևի (Alevism, Aleviler): Չշփոթե՛լ արաբական ալավիների (Alawism, ʿAlawīyah) հետ։ Ալևիզմը ալբանական բեքթաշներին հարազատ հոսք է իսլամի մեջ (ի դեպ՝ ինչպես և բեքթաշների դեպքում, ալևիների մոտ ալկոհոլի օգտագործումն արգելված չէ)։ Եվ նրա ալևիզմը նրան դարձնում եթե ոչ յուրային, ապա առնվազն ոչ վտանգավոր քեմալական՝ պահպանողական թուրք հանաֆիականների կամ շիա քրդերի աչքերում (և պետք չէ մոռանալ, որ քուրդ իսլամիստներից որոշները աջակցում են Էրդողանին)։ Նրանից չեն սպասում իսլամի նկատմամբ հետապնդումների քեմալական պրակտիկաների վերաակտուալիզացում։ Ալևիզմը ավտոմատ հարգանք է վայելում նաև աշխարհիկ թուրք ձախերի շրջանում, քանի որ էգալիտարիզմը նրանց համար սուրբ մի սկզբունք է, իսկ աշխատավորները/բանվորները՝ հասարակական կազմակերպման կորիզ։ Իզուր չէ, որ ձախերը, այդ թվում՝ կոմունիստները, որոնք իշխանության են եկել որոշ շրջաններում, անմիջապես ողջունեցին նրա թեկնածությունը, ավելի ուշ միացավ նաև HDP-ն և որոշ այլ ձախական կազմակերպություններ/կուսակցություններ․ պայմանական Մանսուր Յավաշի (Անկարայի քաղաքապետն է) դեպքում, որը դուրս է եկել աջ քեմալականների ծոցից, այսպիսի արդյունք հաստատ չէր լինի։ HDP-ի ներկայացուցիչները, ներառյալ՝ Միթհաթ Սանջարը (քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ազիզ Սանջարի ազգականն է), արդեն իսկ կոչ են արել իրենց աջակիցներին քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը ալևիզմը շահավետորեն տարբերակում է նաև աբրահամյան բոլոր կրոններից։ Այս հավատքը խնդիր չէ նաև հենց քեմալականների համար։ Նույն Աթաթուրքը, երբ ճնշում էր իսլամիստներին, ի թիվս այլոց հենվում էր նաև ալևիների վրա, որոնք աջակցում էին շարիաթի վերացմանը, հասարակության աշխարհիկացմանը, կրոնի և պետության, կրոնի և կրթական համակարգի տարանջատմանը և այլն։ Մյուս կողմից, ընդդիմադիր դաշինքի խայտաբղետ կազմը (չմոռանանք, որ այնտեղ միայն ձախ քեմալականներ չեն, այլ նաև աջեր, այդ թվում՝ «եկաթե տիկին» Աքշեները և Էրդողանի նախկին գործընկեր Դավութօղլուն՝ «նեոօսմանիզմի» կենցեպտի հեղինակը, որին նախկին կոլեգաները հիշում են 2015-ի նոյեմբերին ռուսական СУ-24 խոցելու հրամանի կոնտեքստում) կարող է ստաբիլիզացվել հենց Էրդողանի կողմից կառուցված սուպերնախագահական կառավարման մոդելի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանի հեռացումը կարող է չհանգեցնել ճգնաժամի (չնայած՝ պետք չէ մոռանալ, որ Էրդողանի լայն աջակցությունը նկարովի չէ, այլ լուրջ գործոն թուրքական իրականությունում)։ Երկրորդը՝ ես խիստ կասկածում եմ, որ նոր կառավարությունը իրոք համարձակվի հետապնդել իսլամիստական վերնախավին, այդ թվում՝ հենց Էրդողանին։ Հարկավոր է հաշվի առնել, որ նույն Սելջուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսան) Բայրաքթար է դարձել ոչ թե Էրդողանի հետ բարեկամական կապերի շնորհիվ, այլ հակառակը։ Քըլըչդարօղլուն արդեն իսկ մի քանի պարզ հայտարարություններով հասկացնել է տվել, որ ոչ ոք չի պատրաստվում կպնել խելացի մարդկանց, որոնք Թուրքիայի համար շատ բան են արել (նկատի ունենալով հենց Բայրաքթարների ընտանիքին)։ Միևնույն ժամանակ՝ Քըլըչդարօղլուն հանրահավաքներից մեկի ժամանակ (Սաքարյայում) արդեն իսկ խոստացել է, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո օրենսդրական դեկրետների զոհը դարձած մարդկանց «սպասում են լուսավոր օրեր»։ Թե որքան մասշտաբային է լինելու ձերբակալված գեներալիտետի «ռեաբիլիտացիան» ենթադրյալ իշխանափոխությունից հետո՝ հետաքրքիր հարց է։ Ամեն դեպքում՝ Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը հույս է ներշնչում, որ Թուրքիայի դեմոկրատացումը, խորհրդարանական հանրապետության վերականգնումը իրականություն կդառնան։ Արտաքին քաղաքականության մեջ էական տեղաշարժերի հավանականությունը ես չէի կանխատեսի՝ առանց ԵՄ-ի հետ նոր առևտրի արդյունքները հաշվի առնելու։ Իսկ նման առևտուր հաստատ լինելու է։ Ինչ-որ մեկն ասում էր, որ խոշոր գերտերությունները բավականին անդյուրաշարժ են արտաքին քաղաքական առաջնահերթություններում, համենայն դեպս՝ կարճաժամկետ կտրվածքով։ Սա կիրառելի է նաև Թուրքիայի նկատմամբ։ Աֆրիկայի զավթողագործությունը և «նեոօսմանյան» իներցիան պահպանվելու են, չնայած դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի փափուկ տեսք կստանան և շատ հավանական է՝ կունենան հակաչինական երանգ, բայց այդ մասին՝ առանձին։

Քառակուսի կիլոմետրեր, երկաթգիծ և «ձերբակալվածներ»․ Բրյուսելից

Քառակուսի կիլոմետրեր, երկաթգիծ և «ձերբակալվածներ»․ Բրյուսելից

Մնացած կետերով հայտարարությունները կրկնվում են

1 զոհ, 4 վիրավոր. կրակը սահմանին շարունակվում է (թարմացվող)

1 զոհ, 4 վիրավոր. կրակը սահմանին շարունակվում է (թարմացվող)

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ․․․

Պուտինը և ճարպոտ գեներալները զայրացրել են Խոհարարին․ հազարավոր զոհեր ճակատում

Պուտինը և ճարպոտ գեներալները զայրացրել են Խոհարարին․ հազարավոր զոհեր ճակատում

Ուկրաինայի արևելքում արյունալի մարտերը շարունակվում են։ Ավելի քան 8 ամիս է Բախմուտը, որն ի սկզբանե մեծ ռազմավարական նշանակություն նույնիսկ չուներ, Դոնբասի համար ճակատամարտի ամենաթեժ կետն է։ Ուկրաինական զորքերը շարունակում են պահել քաղաքի արևմտյան ծայրամասերը։ Խոսվում է տասնյակ հազարավոր զոհերի մասին։ Քաղաքից ոչինչ չի մնացել՝ ավերակներ են։ Ո՛չ ռուսները, ո՛չ էլ ուկրաինացիները նահանջելու մտադրություն չունեն։ Ուկրաինական լրատվականները գրում են, որ Մոսկվայի պլանները՝ մինչև մարտի 1-ը գրավել Դոնեցկի մարզը, արդեն իսկ տապալվել են։ 2022-ի հուլիսից հետո, երբ ռուսական բանակի վերահսկողության տակ անցավ Լիսիչանսկը (հետևաբար՝ նաև ողջ Լուգանսկի մարզը), ռուսական առաջխաղացումը դանդաղել է։ 2023-ի հունվարին նրանց հաջողվել է գրավել Սոլեդարը՝ փոքրիկ քաղաք Դոնեցկի մարզում։ Այժմ փորձում են վերցնել նաև Բախմուտը։ Նույնիսկ եթե ռուսներին հաջողվի գրավել քաղաքը, Դոնեցկի մարզի համար կռիվը շարունակվելու է։ Հակահարձակում Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում խոսում են լայնածավալ հակահարձակման նախապատրաստության մասին։ Առավոտյան Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել էր, որ հակագրոհը առ այժմ կհետաձգվի․ «Մեզ մի քիչ էլ է ժամանակ պետք»։ Մինչ այդ ռուսական պրոպագանդիստական ալիքները հայտարարում են, որ ուկրաինական հակագրոհն արդեն սկսվել է։ Տանկերը Խարկովի մոտով շարժվում են դեպի Ռուսաստանի սահման՝ գրել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, ըստ որի ուկրաինացիների «նպատակը Սվատովի սահմանին ռուսական զորքերը շարժելն ու Ատեմովսկի թևն առաջ բրդելն է՝ Լուգանսկի պաշտպանությունը քանդելու համար»։ Եվգենի Պոդդուբնին հայտարարել է, որ Կիևը սկսել է շրջափակել Արտեմովսկի ուղղությամբ տեղակայված ռուսական ուժերը։ Ըստ Սեմյոն Պեգովի, Մայորսկի մոտ (Դոնեցկի մարզ) ուկրաինական բանակը անցել է գրոհի, առավոտից այնտեղ ակտիվ մարտեր են։ Կիևը այս տեղեկությունները չի հաստատել։ միջհրամանատարական վեճեր, աննշան առաջհաղացում Բախմուտի ուղղությամբ ուկրաինական զորքերը անցել են տեղային հակահարձակման և վերահսկողություն են սահմանել ռազմաճակատի որոշ հատվածների նկատմամբ՝ օրերս հայտարարել է Ուկրաինայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հաղորդել է։ Սիրսկին, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է նաև ռուսական «Վագներ» մասնավոր բանակի սեփականատեր, մերձկրեմլյան օլիգարխ Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը, թե «ռուսական ստորաբաժանումներից մեկը թողել է դիրքերը և փախուստի դիմել»։ Ամերիկյան ISW-ը (Պատերազմի ուսումնասիրության ինտիտուտ) ավելի ուշ հաստատել է՝ մայիսի 9-ին ուկրաինական բանակն այստեղ աննշան առաջխաղացում է գրանցել։ Բախմուտի ավերակները, AFP Արդեն սպառված ռուսական ուժերին Բախմուտից դուրս բերելու հետ կապված խնդիրները, սպառազինության պակասը և ռուսական ստորաբաժանումների հրամանատարությունների միջև հրապարակային կոնֆլիկտները, ըստ ISW-ի, թուլացրել են Մոսկվայի դիրքերը։ Ուկրաինական տեղային հակահարձակումները կշարունակվեն։ «Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, այ բոզեր, ո՞ւր է սպառազինությունը» Բախմուտի մոտ 85 տոկոսը վերահսկվում է «Վագներ» մասնավոր բանակի վարձկանների կողմից։ Մայիսի 5-ին «Վագների» սեփականատեր, Պուտինի մերձավոր օլիգարխ Եվգենի Պրիգոժինը՝ սեփական բանակի վարձկանների թարմ դիակների ֆոնին կանգնած, վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ «Այս տղաներն այսօր են զոհվել, արյունը դեռ թարմ է, - հայտարարել է պիտերցի բիզնեսմենը՝ լապտերն ուղղելով մոտ 20 արյունոտ դիակների վրա․ - Սրանք ինչ-որ մեկի հայրերը, ինչ-որ մեկի որդիներն են։ Էտ մուդակները, որոնք մենզ սպառազինություն չեն տալիս․․․ Բոզե՛ր, դժոխքում դուք նրանց փորոտիքներն եք լափելու»։ Ըստ Պրիգոժինի՝ «Վագները» գործում է «արկային սովի» պայմաններում, սպառազինության պակասը մոտ 70 տոկոս է կազմում, ինչի պատճառով ընկերությունը մոտ 5 անգամ ավել զոհեր է տալիս։ Պրիգոժինը դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին և ԳՇ պետին․ «Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, ո՞ւր են ռազմամթերքը։ Նրա՛նց նայեք, բոզեր»։ Նույն օրը հրապարակված հաջորդ տեսանյութում Պրիգոժինը հայտարարել է, թե մայիսի 10-ին «Վագների» վարձկանները լքելու են Բախմուտը և հետ քաշվելու «թիկունքային ճամբարներ»։ Պրիգոժինը ցույց է տալիս իր վարձկանների դիակները, սրքինշոթ տեսաուղերձից «Արկային սովի» մասին պետերբուրգցի բիզնեսմենը առաջին անգամ խոսել է փետրվարին, ամբողջ գարուն ռուսական համացանցում ՎագներինԱրկերՏվեք հեշթեգով մեդիաարշավ էր ընթանում։ Դատելով վերջին հայտարարություններից՝ մեդիարշավն արդյունք չի տվել, վերջին ամիսներին իրավիճակը միայն վատթարացել է։ Պրիգոժինը հրապարակել է նաև «վագներյան» վարձկանների՝ Ուկրաինայի պատերազմին ներգրավվելու ժամանակագրությունը։ Ըստ նրա, իրեն առաջին անգամ դիմել են 2022-ի նոյեմբերին, ասել են, որ ուկրաինական «հատուկ ռազմական օպերացիան» չի ընթանում ըստ պլանի և օգնություն է պետք։ Անցյալ տարվա մարտին «Վագների» վարձկանները վերադարձել են Աֆրիկայից, որտեղ մասնավոր ռազմական ծառայություններ էին մատուցում տարբեր բռնապետներին, և նոր հավաքագրված զինյալների հետ միասին գնացել Լուգանսկի մարզի Պոպասնոյ շրջան։ Արդեն մայիսի 9-ին շրջանն անցել է նրանց վերահսկողության ներքո։ Աշնանը «Վագները» տեղակայվել է արևելյան ռազմաճակատում, որպեսզի «փրկի բանակը, որը ամոթաբար փախել էր Իզյումից և Կարմիր Լիմանից»։ Արդեն հոկտեմբերի 8-ին սկսել են Բախմուտի գրավման օպերացիան, որը ռուսաստանցի օլիգարխը «Բախմուտյան մսաղաց» է անվանում։ Պրիգոժինը՝ «վագներականների» ֆոնին, սքրինշոթ տեսաուղերձից «Մեզ նստեցրել են ռազմամթերքի արհեստական դեֆիցիտի վրա․․․ Մեր կորուստները զգալիորեն ավելին են, քան պետք է լինեին․․․ Մոտ մեկ ամիս առաջ ընդհանրապես դադարել են զենք տալ․․․ Նրանք դադարեցրել են մատակարարումները, որպեսզի թույլ չտան մեզ գրավել Բախմուտը․․․ Եթե դուք ձեր նախանձի պատճառով չեք ուզում հաղթանակ շնորհել ռուսաստանցիներին, դա ձեր պրոբլեմն է», - հայտարարել է «Վագների»՝ զգուշացնելով զորքերի դուրսբերման մասին։ Մայիսի 9-ի տեսաուղերձում Պրիգոժինը խոսել է նաև Վլադիմիր Պուտինի («պապիկ») մասին, որը այդ ժամանակ տոնական ռազմաշքերթի էր մասնակում․ «Մեր զինվորներին սպանում են։ Իսկ երջանիկ պապիկը մտածում է, որ իրեն լավ է։ Իսկ երկիրն ի՞նչ անի։ ․․․Ինչպե՞ս հաղթել պատերազմը։ Եթե հանկարծ, ես զուտ ենթադրում եմ, պարզվի, որ այդ պապիկը ծայրաստիճան մուդակ է»։ Պուտինը մայիսի 9-ի զորահանդեսին Պրիգոժինի ներկայացրած վերջնագրի ժամկետն արդեն լրացել է։ Սպառազինություն, ըստ համացանցում հասանելի տվյալների, այդպես էլ չի մատակարարվել, սակայն «Վագների» ստորաբաժանումները մնացել են Բախմուտում։ Զորքերի դուրսբերման մասին այլևս խոսք չկա։ Պուտինի խոհարարին կալանավորներ չեն տալիս Ռուսական մեդիադաշտում պարբերաբար վեճեր են ծագում այն մասին, թե ով է կռվում Բախմուտում։ Պրիգոժինը պնդում է, թե այնտեղ միայն «Վագների» վարձկաններն են։ Ռուսաստանի ՊՆ-ն հակադարձում է (հիմնականում՝ հաղորդագրերով), որ այնտեղ են նաև կանոնավոր բանակի որոշ ստորաբաժանումները։ Եվգենի Պրիգոժինը («Պուտինի խոհարարը») Ռուսաստանի նախագահի մերձավոր բիզնեսմեններից է։ Նրա քեթրինգային ընկերությունը՝ «Կոնկորդը», արդեն երկար տարիներ բազմամիլիարդանոց կապալներ է ստանում պետական մարմինների, դպրոցների, զորամասերի սննդամատակարարումը կազմակերպելու համար։ Պրիգոժինը հայտնի է նաև «թրոլների ֆաբրիկաներով» և սեփական բանակով։ «Վագների» զինյալները (հիմնականում՝ լյումպեն-պրոլետարներ, հանցագործներ, նախկին ուժայիններ, վետերաններ) օգտագործվում են Ուկրաինայում, Սիրիայում, Սուդանում, Լիբիայում, ԿԱՀ-ում, Մոզամբիկում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում։ տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում Սեփական զորքի համար վարձկաններ հավաքագրելու գործում մինչ այս Պրիգոժինին աջակցում էին նաև իշխանությունները։ Ուկրաինա ներխուժումից հետո նրա առջև բացվել էին ռուսաստանյան գրեթե բոլոր բանտերի դռները՝ կալանավորներ մատակարարելով նրա մասնավոր բանակի համար։ Այժմ Պրիգոժինը գանգատվում է՝ բանտերից մարդ հավաքագրել այլևս չեն թողնում, դատապարտյալների զորակոչմամբ այժմ Ռուսաստանի ՊՆ-ն է զբաղվում։ զոհեր՝ զոհեր չունենալու համար Անցած ամիսների ընթացքում Բախմուտում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Արևմտյան երկրների խոսում են ռուսական կողմից մոտ 20-30 հազար զոհերի և վիրավորների մասին։ Ուկրաինական կողմի կորուստները չեն հրապարակվում։ Երբ նայում ես ոչնչացված քաղաքի մնացորդներին, դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ են կողմերը շարունակում այսքան մարդ զոհել հանուն դրա, նախօրեին հրապարակված ռեպորտաժում գրում է ԲիԲիՍիի թղթակից Ջոնաթան Բիլը։ Ըստ նրա՝ ամայացած Բախմուտից ոչինչ չի մնացել, համատարած ավերակներ են, որոնք անդադար ռմբակոծությունների են ենթարկվում։ Ուկրաինացի զինվորները պատմում են՝ Բախմուտի պաշտպանությունը իրենց վրա շատ թանկ է նստել, շատերը զոհվել են փողոցային ծանր մարտերում, նրանց փոխարինել են անփորձ նորակոչիկները, ամենօրյա ռմբակոծությունները շարունակվում են։ Զինվորներն ասում են՝ առաջ այստեղ «վագներական» վարձկաններն էին գրոհում, այժմ նրանց փոխարինել է ՌԴ ԶՈՒ դեսանտը։ Ամեն օր մարտեր են։ «Բախմուտի իմաստը թշնամու ուժերն այստեղ պահելն է, - լրագրողին ասում է ուկրաինացի զինվորը․ - Մենք կարող էինք նահանջել, որ խնայենք մեր զինվորների կյանքերը, բայց հետո ստիպված կլինեինք հակագրոհ անել և ավելի շատ կյանքեր կորցնել»։ Մինչ այդ լրագրողը հիշեցնում է՝ Ռուսաստանը ակտիվորեն պատրաստվում է ուկրաինական հակահարձակմանը։ Արբանյակային պատկերներից երևում է, որ Ուկրաինայի հարավային օկուպացված շրջաններում ռուսները հարյուրավոր կիլոմետրերի երկայնքով պաշտպանողական գծեր են կահավորել՝ խրամատներ, հակատանկային բետոնապատ եզրաքարեր, «դրակոնի ատամներ»։ Այս գծերը հաղթահարելն ավելի բարդ է, քան փշալարերն ու ականները, որոնք պաշտպանում են ուկրաինական դիրքերը։ Շատերը ակնկալում են, որ Ուկրաինան հարձակվելու է հենց հարավային ուղղությամբ։ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է Զապորոժիեի ատոմակայանից և շրջանի բնակավայրերից մարդկանց մասնակի տարհանումը։ Բախմուտում իրավիճակը նույնն է։ Բիլը ակնարկում է՝ հավանաբար, այստեղ էլ են նոր զարգացումներ լինելու․ «Արևմտյան ռազմատեխնիկան նաև դեպի արևելք է շարժվում․ մենք տեսել ենք այդ շարասյունները»։

Տղամարդիկ ավելորդ բեռ են տիեզերքում

Տղամարդիկ ավելորդ բեռ են տիեզերքում

Մարդկության պատմության ընթացքում Երկրի ուղեծիր մեկնած տիեզերագնացների մեծ մասը տղամարդիկ են եղել։ Վերջերս արված հետազոտությունների համաձայն՝ դեպի Մարս ուղևորության համար առավել նպատակահարմար է, որ անձնակազմը բաղկացած լինի միայն կանանցից: Այստեղ խոսքը բնավ գենդերային հավասարության մասին չէ։ Գիտնականները վստահեցնում են՝ կանայք ավելի արդյունավետ կլինեն երկարաժամկետ առաքելության համար։ Նրանք զգալիորեն ավելի քիչ ռեսուրսների կարիք կունենան․ մեկ քառորդով պակաս կալորիա, գրեթե մեկ երրորդով պակաս թթվածին և 18%-ով ավելի քիչ ջուր սպառելով նրանք կարող են անել նույն աշխատանքը, ինչ տղամարդիկ: 1959 թվականին ԱՄՆ բրիգադային գեներալ Դոնալդ Ֆլիկինգերը և բժիշկ Ռենդոլֆ Լավլեյս II-ը առաջարկեցին տիեզերք ուղարկել կանանց: Լավլեյսը պնդում էր, որ կանայք ավելի թեթև են և ավելի քիչ թթվածին են սպառում: Սակայն NASA-ն և ԱՄՆ Ռազմաօդային ուժերը մերժեցին այս առաջարկը։ Չորս տարի անց պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր մեկնծ կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Ավելի ուշ՝ 2000 թվականին, ամերիկացի ինժեներ Ջեֆրի Լենդիսը կրկին անդրադարձավ այս հարցին` առաջարկելով արմատական մոտեցում. «Եթե մարդկանց նպատակը Մարս ուղևորվելն է, ապա տրամաբանական է, որ առաքելությունն իրականացնի կանանց անձնակազմը»: Վերջերս տարբեր երկրներից գիտնականների մի խումբ վերադարձավ այս առաջարկին և այն հիմնավորեց թվերով։ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետազոտողները հաշվարկել են, որ միջին վիճակագրական կին տիեզերագնացը 26%-ով ավելի քիչ կալորիա, 29%-ով ավելի քիչ թթվածին և 18%-ով ավելի քիչ ջուր կսպառի, քան տղամարդ տիեզերագնացը: Տարբերությունն էական է հատկապես երկար թռիչքների դեպքում։ Այսպիսով, եթե դեպի Մարս առաքելությունը տևի երեք տարուց մի փոքր պակաս (1080 օր), ինչը միանգամայն հավանական է, ապա չորս կանանցից բաղկացած անձնակազմին 1700 կգ-ով պակաս սնունդ կպահանջվի, քան տղամարդկանց: Իսկ դա SpaceX Falcon Heavy ծանր հրթիռի կրողունակության մոտ 10%-ն է կազմում։ Այսինքն՝ հնարավոր կլինի ավելի շատ գիտական և այլ օգտակար սարքավորումներ վերցնել, գրում է ZME Science-ը։ Ինչ վերաբերում է մասնագիտական ​​առաջադրանքների կատարման արդյունավետությանը, ապա այստեղ հետազոտության հեղինակները սահմանափակվում են Լենդիսի խոսքերին հղվելով. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն կանանցից բաղկացած կոլեկտիվները միջանձնային խնդիրների կոնֆլիկտային լուծման շատ ավելի քիչ նախատրամադրվածություն ունեն և, անկասկած, ավելի հակված են իրավիճակը հաղթահարել՝ առանց բռնության դիմելու»։ Դեպի Մարս ուղևորության ժամանակ, որտեղ անձնակազմը պետք է երկու-երեք տարի ապրի նեղ սենյակներում, միջանձնային կոնֆլիկտները կարող են մեծ խնդիրներ առաջացնել: Բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տալիս, որ կանայք, ընդհանուր առմամբ, ավելի համագործակցող են և ավելի քիչ են ենթարկվում հիերարխիկ սոցիալական կառույցների ազդեցությանը:

Բանակցությունների նախաշեմին սահմանին կրակում են․ կա զոհ և վիրավորներ

Բանակցությունների նախաշեմին սահմանին կրակում են․ կա զոհ և վիրավորներ

․․․նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը․․․

Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է

Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է

Արդեն 12 օր է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ոչ մի շարժ չի իրականացնում Լաչինի միջանցքով։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Կոմիտեն ընդամենը երկու անգամ է հատել միջանցքը․ ապրիլի 28-ին Հայաստան են տեղափոխել 13 բուժառուների, ապրիլի 29-ին՝ ևս 16-ի։ Հետագայում հիվանդների տեղափոխությունը դադարեցվել են։ Դեղորայք էլ չեն մատակարարում։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա գտնվում ենք բանակցությունների փուլում ․․․ քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք՝ որպես չեզոք կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը․․․ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է այս նոր իրավիճակում հասկանալ՝ արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները », - ասել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում՝ պարզ չէ։ Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց Երևան չեն տեղափոխում, նախօրոք սահմանված ժամկետները արդեն խախտվել են, նոր ժամկետներ չեն էլ նշվում։ «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը», - թվիթերում գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Էթերի Մուսայելյանը հակադարձել է՝ Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխելը Կարմիր պաչի որոշումն է։ Աշխատանքը կշարունակեն, երբ բոլոր հարցերը պարզաբանված լինեն։ Ինչ հարցերի մասին է խոսքը՝ Մուսայելյանը չի մանրամասնում։ Ասում է՝ բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Ալիևի հոր արև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է» Ադրբեջանական անցակետը տեղադրվել է Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքում, որը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է գտնվեր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Հայտարարության այս դրույթը փաստացի այլևս չի գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Ռուսական զորախմբի հրամատարները (սկզբում Անդրեյ Վոլկովը, իսկ Վոլկովի պաշտոնանկությունցի հետո՝ նորանշանակ Ալեքսանդր Լենցովը) շաբաթներ շարունակ բանակցում էին, որպեսզի անցակետը հեռացվի։ Օրեր առաջ հայտարարվեց, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել։ տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է Նոր անցակետն արդեն ներառվել է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Հոր՝ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևն այսօր մեկնել էր Շուշի՝ մասնակցելու «տոնական» միջոցառումներին։ Առավոտյան տեսաուղերձում նա հպանցիկ հիշատակել է նաև Հակարիի հսկիչ կետը․ «Ապրիլի 23-ին մենք հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել ենք անցակետ, բարձրացրել այնտեղ Ադրբեջանի դրոշը, ամբողջությամբ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով սա որպես հոր («Մեծ առաջնորդի») պատգամ և արդեն կայացած իրականություն։ Ադրբեջանական անցակետում հերթափոխում են զինված սահմանապահները, այն արդեն կահավորվել է և համալրվել բեռների պարունակությունը ստուգող շարժական ռենտգենով։ Տեղաշարժ, սակայն, չկա։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը բաց է, ղարաբաղյան և հայաստանյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է  Անցակետը հատելու միայն մեկ դեպք է եղել՝ Շուշիի շրջանի 4 հայկական գյուղերի բնակիչներն էին։ Ապրիլի 23-ից հետո Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն և Եղծահողը մնացել են ադրբեջանական նոր անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների արանքում։ «Էկոակտիվիստական» բլոկադայի ամիսներին գյուղացիները կարողանում էին գոնե Գորիս հասնել, այժմ երկու կողմից շրջափակված են։ Ռուս խաղաղապահները սնունդ չեն մատակարարում, Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն գալիս։ Տեղացիները ահազանգում են՝ ուտելիքն արդեն սպառվում է, դեղերի պակաս կա, անասունի կերն էլ է պրծնում։ Նրանցից մի քանիսը՝ ռուս խաղաղապահների հետ նախօրոք պայմանավորվելով, մայիսի սկզբին հատել էին նոր անցակետը։ Մարդկանց տեղաշարժը նկարահանվել էր և տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով։ Տեսանյութում երևում էր, ոնց են ադրբեջանցի սահմանապահները ստուգում գյուղացիների փաստաթղթերը և մեքենաների պարունակությունը, ինչ-որ հարցեր տալիս ու թողնում անցնել։ Տեսանյութի հրապարակումից հետո շարժը դադարեցվել է։ Ղարաբաղի ոստիկանությունը փակել է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։ Ստեփանակերտում խոսակցություններ են շրջանառվում, թե նոր անցակետում կարող են նոր պահանջներ էլ դնել, օրինակ՝ որ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Պաշտոնապես նման բան չի հայտարարվել, բայց Իլհալ Ալիևի վերջնագրերի ֆոնին նման սցենարներն էլ են հնարավոր թվում։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ամերիկյան բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից Ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշնակ հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովը ապրիլի վերջին Ղարաբաղ ժամանելուց անմիջապես հետո մեկնել էր Բաքու՝ բանակցելու։ Ղարաբաղցիներին գեներալը հավաստիացրել էր, թե փորձելու է հասնել Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացմանը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։ «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - մայիսի 8-ին գրել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ թարմացում — Մարտի 17-ին՝ 18-օրյա դադարից հետո, Կարմիր Խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով․ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին»։

Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ

Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ

Բռնություններ՝ «աշխատակիցների կողմից, երեխաների կողմից և երեխաների միջև», ընդհանուր ներքնազգեստ, բաց զուգարաններ և այլն...

Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում

Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում

Ռուբեն Վարդանյանն ու Բակո Սահակյանն ընդդեմ Սամվել Բաբայանի․ Արայիկ Հարությունյանը արդեն սպառվել է․․․

Էրդողանն ընդդեմ սոխի և այլ նախընտրական գործոնները

Էրդողանն ընդդեմ սոխի և այլ նախընտրական գործոնները

Հինգ օրից Թուրքիայում նախագահական ընտրություններ են․․․

Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից

Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից

առանց Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի «հազիվ թե Հայաստանը խաղաղ պայմաններում որևէ փաստաթուղթ ստորագրի»