Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ
Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ.
Մեր երեխեքը մնացել են էլիտար գերու կարգավիճակում․ ցույց
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր․ պատերազմին մասնակցած և Ղարաբաղում ծառայությունը շարունակող ժամկետայինների ծնողները պահանջում էին իրենց որդիներին ուղարկել Հայաստան՝ բուժվելու և վերականգնվելու։ — Մեր երեխեքը թուրքի բերան են եղել։ Մենք չենք ասել՝ փախեք, ասել ենք կռվեք։ Բայց էսօր չես հասկանա՝ կառավարությունը խրախուսո՞ւմ է մեր երեխեքին, թե՞ պատժում։ Իրանք մեղավո՞ր են, որ ողջ են մնացել։ — Էդքան պայմանագրային զինծառայողներ կան, թող տանեն։ Երեխեքը գոնե ժամանակավոր գան տուն։ — Աչքների առաջ էդքան բան ա կատարվել, էդքան երեխեք են կոտորվել։ Եթե մենք, որ ուղղակի լսել ենք, չենք կարողանում ապրել, բա իրենք, որ տեսել են, ոնց են հիմա ապրում։ — Էսքան ժամանակ ոչ սովից են բողոքել, ոչ ծարավից։ Օրերով սոված են մնացել, բայց մի օր չեն դժգոհել, չեն թողել՝ հետ եկել։ Թող բոլորը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ դիմադիրները, և՛ կաբինետներում նստած մյուսները, հարգեն մեր երեխեքին։ Ուրիշ բան չենք ուզում։ Թող հարգեն, բերեն Հայաստան, թույլ տան բուժվել, վերականգնվելու ժամանակ տան։ — Ոչ ոք չի ասում՝ գան ու էլ չգնան։ Մենք չուզենանք էլ՝ իրանք մեկ ա գնալու են։ Եթե բոլորին չուղարկեն, առանձին-առանձին չեն էլ գա։ Անհատական ոչ ոք էնտեղից չի գա։ Մենք էլ անհատական չենք ուզում։ Բոլորը միասին են էնտեղ։ Իրանց ընկերներին ո՞նց թողնեն ու գան։ — Հիմա մեր երեխեքը մնացել են էնտեղ էլիտար գերու կարգավիճակում։ Ազատության հրապարակում նույն ժամին Վազգեն Մանուկյանի (հանրա)հավաքն էր․ ծնողները ցույցի մասին նախորոք չէին հայտարարել, լրագրողները տեղում չկային։ Կառավարությունից նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ։
Սահմանների բացումը առաջին քայլն է, ոչ թե վերջինը
Մեկուսացումը թույլ կտա Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված թողնել։ Մենք շարունակելու ենք զորանոցում ապրել։
Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է
Բանակցություններն այս պահին չեն առնչվում Հայաստանի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը,
Վահան Զանոյանի պատասխանը Ժիրայր Լիպարիտյանին
Ընթերցողներին հրավիրում եմ գրածս համեմատել պրն․ Լիպարիտյանի պատասխանի հետ ու հանգել սեփական եզրակացության...
Աղքատների երեխեքն են կորել ու զոհվել՝ իրենց համար․ ցույցերը չեն դադարելու
— Ես Փաշինյանի հետ հանդիպում չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ գերիներին հաստատեն։
Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից
- Ընկեր Պետրոսյան, բա դուք խի՞ եք եկել։ - Բա մեր ռեկտորն ա, ի՞նչ անեի։ - Բուհն ա մերը, ռեկտորն ի՞նչ։ - Դե հանելուց գոնե մենք հանեինք։
Հոտառության կորուստը՝ սեռական ցանկության բացակայության պատճառ
Հոտառության կորուստը Կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներից մեկն է։
ԱԱԾ-ն լրագրողների կողքին է
ԱԱԾ-ն վստահ է՝ ԱԱԾ-ի հետ պարտադիր համագործակցությունը բխում է լրագրողների շահերից...
Ոստիկանությունում խոշտանգված Էդգար Ծատինյանի գործում կան բազմաթիվ խախտումներ
Ոստիկանները, ում ինքը հեռախոսով հայհոյել էր, իրեն տարել են մեկ այլ սենյակ, դաժան ծեծի են ենթարկել, հարվածել են երիկամներին, քցել են գետնին, «տշել են»...
Մատենադարանում չարաշահումները չեն քննվելու
Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը մինչ օրս գործում է փակ, ոչ մասնակցային, ոչ դեմոկրատական սկզբունքներով․․․
Գյուղապետարաններն ու թաղապետարանները կթվայնացվեն
Գյուղական համայնքներում բարձրորակ ինտերնետի հասանելիությունը նախատեսվում է 40-ից հասցնել 80%-ի