Հնդկաստանի արևելյան հատվածում գտնվող գյուղերից մեկի 12-ամյա բնակիչ Մումպի Սարկարը ինքնասպանություն է գործել, որպեսզի փրկի հորն ու ավագ եղբորը, սակայն նրա քայլն ապարդյուն է եղել:
Մումպիի հայրը աստիճանաբար կորցնում էր տեսողությունը և արդեն չէր կարողանում ընտանիքին կերակրել, իսկ եղբայրը երիկամային անբավարարություն ուներ: Աղքատ ընտանիքը գումարներ չէր կարող տրամադրել վիրահատության և օրգանների փոխպատվաստման համար:
Արդյունքում` աղջիկը որոշել է զոհաբերել իրեն իր հարազատներին մահից, հիվանդություններից և սովից փրկելու նպատակով: Աղջիկն ինքնասպան է եղել` թույն խմելով, և նամակ է թողել, որում խնդրում է իր օրգանները տալ եղվորն ու հորը, կամ վաճառել դրան`ք վիրահատության ծախսերը ծածկելու համար, հայտնում է russianny.com-ը:
Աղջկա ծնողները չեն գիտակցել նրա արարքի դրդապատճառները և չեն նկատել նրա վերջին նամակը: Մումպիի մարմինը այրել են ավանդույթի համաձայն, և միայն դրանից հետո են գտել թղթի կտորը: