Երևանի քաղաքապետի մայիսի 17-ի Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին որոշման հետ կապված` մայրաքաղաքում ավելի քան 750 հանրային սննդի ծառայություններ իրականացնողների առաջարկվել էր ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ կամ գոտիներ:
Օգոստոս ամսվա դրությամբ Երևան քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտներից 126-ն արձագանքել են առաջարկին և առանձնացված տարածքներ են ապահովել ծխելու համար, այդ թվում` 38 հանրային սննդի օբյեկտ` Կենտրոն վարչական շրջանում, 29-ը` Արաբկիրում, 9-ը` Շենգավիթում, 8-ը` Նորք-Մարաշում, 7-ը` Ավանում և այլն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: