Արագածոտնի ՄՓՎ երեկ ուշ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու 3-րդ փողոցի թիվ 4 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Փրկարարները պարզել են, որ «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրի երկայնքով ձգվող գազատարի հենասյանը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 23-ամյա Արտակ Պապյանը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և, մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, բնակիչների ուժերով հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ՃՏՊ-ի հետևանքով վթարված գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը վերացվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից: