Home / Հայաստան / Անգոլացի աղջիկն ամենագեղեցիկը ճանաչվեց աշխարհում (ՖՈՏՈ)

Անգոլացի աղջիկն ամենագեղեցիկը ճանաչվեց աշխարհում (ՖՈՏՈ)

Անգոլան ներկայացնող սևամորթ գեղեցկուհի Լեյլա Լոպեսը բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացվող «Միսս տիեզերք-2011» մրցույթում լավագույնը ճանաչվեց`առաջ անցնելով 89 աղջիկներից: Երկրոդ մրցանակին արժանացավ 23-ամյա ուկրաինուհի Օլեսյա Ստեֆանկոն:

Եզրափակիչ փուլից առաջ կազմակերպիչները նաև հայտարարել են ամենաֆոտոգենիկ գեղեցկուհի և «Միսս հմայք» տիտղոսների դափնեկիրների անունները: Այս անվանակարգերում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար` «Միսս Շվեդիան»` Ռոնիա Ֆոռնշտեդտը և Չերնոգորիայի ներկայացուցիչ Նիկոլինա Լոնկերը:

Մրցույթի եզրափակիչ փուլի վերջին` երրորդ հատվածում մրցում էին ընդամենը 5 գեղեցկուհիներ, որոնք պետք է պատասխանեին ժյուրիի անդամների հարցերին: Լավագույն հնգյակում էին հայտնվել Ուկրաինան, Ֆիլիպինները, Չինաստանը, Բրազիլիան և Անգոլան:

«Միսս տիեզերքը» գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից է: Մրցույթի սեփականատերերն է ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը և NBC հեռուստաալիքը:

«Միսս տիեզերքը» ժամանակավոր օգտագործման թագ է ստանում, ինչպես նաև բնակարան Նյու Յորքում: Թագը գնահատվում է ավելի քան 120 հազար դոլար: Բացի թագից մրցույթի հաղթողին բազմաթիվ նվերներ և մոտ կես միլիոն դոլարի գումարային պարգևներ են շնորհում: