Ղրիմում ձերբակալվել է կեղծ թղթադրամների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խմբավորում: Իրավապահների փոխանցմամբ` կեղծ դրամները Ղրիմ էին բերվում հետագա իրացման համար արձակուրդային ամիսներին:
Ձերբակալվածների թվում են Ուկրաինայի և Հայաստանի երկու քաղաքացիներ: Կեղծարարների տեղակայման վայրում խուզարկում իրականացնելուց հետո 279 հազար կեղծ (մոտ 35 հազար ԱՄՆ դոլար) և 30 հազար իսկական գրիվնաներ են հայտնաբերվել, ինչպես նաև բջջային հեռախոսներ և մեքենա: