Երկօրյա պետական այցով, հոկտեմբերի 6-ին, Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Երևանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:
Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: