Կոլումբիացի երգչուհի Շակիրան մտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդատուների թիմի մեջ, որը զբաղվելու է ԱՄՆ-ում լատինաամերիկյան արմատներ ունեցողների կրթության մակարդակի բարձրացման հարցերով:
Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Այն հանձնաժողովը, որում ընգրկված է Շակիրան, ստեղծվել է անցյալ տարի` Բարաք Օբամայի կարգադրությամբ:
Փորձագետներն ակնկալում են, որ լատինաամերիկացիները կարող են առանցքային դեր խաղալ գալիք նախագահական ընտրություններում, որին իր թեկնածությունն է առաջադրելու նաև Օբաման: