Ռաշիդ Բեգլարյանը խմած էր․ Ղարաբաղի ԱԱԾ
61-ամյա տղամարդը դուրս է եկել Հին շեն գյուղից, ոգելից խմիչքի ազդեցության տակ մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
fuck the space տարածքը ավելի կարևոր է, քան արվեստագետը
Ապրելով, ուսանելով ու ստեղծագործելով խտրականությանը զուգահեռ․ զրույց ուսանողի հետ
- Հենց այդ թեման բացվում է, անգամ եթե ուսանողների մասին չենք խոսում, այլ ինչ-որ գրողի մասին, որը գեյ է եղել․․․
Դիրիժորից և նախկին դեսպանից բացի նաև գործարարի են կալանավորել
Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի գործով քիչ առաջ կալանավորել են նաև գործարար Արմեն Պետրոսյանին։ Հուլիսի 29-ին ձերբակալված հայր և որդի Սմբատյանների դատը երեկ էր՝ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։ Նույն խափանման միջոցն է ընտրվել նաև բիզնեսմենի նկատմամբ։ Երեքն էլ անցնում են առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով։ Նախկին դեսպանը մեղադրվում է խարդախության կազմակերպման, մյուսները՝ իրականացման մեջ։ Ըստ Գլխավոր դատախազության, նրանց գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ հափշտակվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Դատախազության հաղորդմամբ՝ Արմեն Սմբատյանը, դիրժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արմեն Պետրոսյանը 2012-ին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր, խարդախությամբ հափշտակել են «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ-ն, որը շուկայական արժեքը 166 մլն 103 հազար դրամ է գնահատվել: Այն ժամանակվա Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն, ըստ դատախազության, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով՝ նույն թվականին «Սոխոսենթր» ընկերության հետ (ՍՊԸ-ն հիմնվել է Արմեն Սմբատյանի ազգականի կողմից) կնքել է «Գույքի օտարման և գրավի», «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր»-ի կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը։ «Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊԸ բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս», - նշել է գերատեսչությունը։ թարմացում — Ըստ Գլխավոր դատախազության՝ հանցագործությունը տեղի է ունեցել դեռ 11 տարի առաջ։ Հայր և որդի Սմբատյանների փաստաբանը բողոքել է՝ ինչո՞ւ են արդեն երեք տարի քննում մի գործ, որի վաղեմության ժամկետներն անցել են։ «Ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը ինչ-որ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով», - գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Գլխավոր դատախազությունից հակադարձել են՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, քանի որ նրանք հափշտակել են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հողամասը, որտեղ նրանց պատկանող ՍՊԸ-ն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և հավաստիացրել, որ պատրաստ է նաև դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել, բայց, խոստումներին հակառակ, այդ տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել։ Իրավապահները նշել են նաև, որ հայր Սմբատյանը, չցանկանալով որդու անունը կապել բիզնեսի հետ, իր ազգականներից մեկին համոզել է Սերգեյ Սմբատյանի համար հիմնադրել «Սոխոսենթր» ընկերությունը։ Ազգականից բացի, ընկերության մյուս համահիմնադիր է դարձել մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանի մտերիմը։ Հիմնադրումից ընդամենն օրեր անց էլ «Սոխոսեթրի» այն ժամանակվա տնօրեն, այժմ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ղեկավարող Նիկոլայ Կոնստադյանը քաղաքապետին է ներկայացրել այդպես էլ չիրականացված ներդրումային նախագիծը։ Հասմիկ Պողոսյանը, թեև տեղյակ է եղել մշակութային համալիրի փոխարեն բիզնես կենտրոնի կառուցման ծրագրի մասին, չի առարկել, և վերջում ստացվել է, որ կառավարությունը հավանություն է տվել մասնավոր բիզնես կենտրոնի կառուցման ծրագրին։ Ըստ իրավապահների՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2012-ին Սմբատյաններին է օտարել այդ տարածքը, իսկ 4 տարի անց՝ 2016-ին, նրանք հնարավորություն են ունեցել առանց կառավարության ծրագիրն իրագործելու պարտավորության, տարածքը սեփականացնել ընկերության անվամբ՝ այդպիսով պետությանը պատճառելով ավելի քան 966 միլիոն դրամի վնաս։ Դիրիժորն ու նախկին դեսպանը մեղադրանքը չեն ընդունում։
Դեպի խաղաղություն
Պուտինը ատում է Փաշինյանին։ Դա ազդում է արցախյան խնդրի վրա, Կրեմլը անընդհատ դեմ է տալիս Երևանի անօգնականությունը։ Քոչարյանը մտածում է, որ Պուտինը իրեն չի ատում․․․
Փոխգնդապետի մահվանից հետո քննում են բժիշկներին․ մարզպետի օգնականը բանտում է
Փորձելու են պարզել՝ փոխգնդապետի մահը բժշկական սխալի՞, թե՞ Տրդատ Սարգսյանի օգնականի բռունցքի հարվածի հետևանք է
Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է
Բաքուն հայտարարել է, թե նա մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ․․․
Խոշտանգված Առաքելյանը, ըստ ՔԿ-ի, Skype-ով մարդ է հանվացրել
Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն: Ավելի վաղ Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեի երևանյան վարչության աշխատակիցները, այդ թվում՝ անձամբ Քննչականի պետ Արգիշտի Քյարամյանը, խոշտանգել են իրեն։ Թե՞ ինչու էին իրեն բերման ենթարկել՝ նախկին ակտիվիստը չէր ասել․ «Իմ առջև պահանջներ էին դրվում, որոնց մասին կարևոր է, որ հիմա չասվի»: Քննաչականից արդարացել էին՝ Առաքելյանը ձերբակալվել է, մեղադրյալի կարգավիճակ ունի, գտնվում է տնային կալանքի տակ, և առաջարկել էին ենթադրյալ խոշտանգումների մասին ոչ թե ֆեյսբուքյան լայվեր ձայնագրել, այլ դիմել իրավապահներին։ տե՛ս Խոշտանգված Առաքելյանի ծիտիկներ․ «Արգիշտի Քյարամյանը զղջացել է» Դեպքից մոտ մեկ ամիս անց ՔԿ-ն հրապարակել է նախկին ակտիվիստաին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը։ Պաշտոնական վարկածի համաձայն, 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իրեն մտերիմ մի կնոջ հետ, Տիգրան Առաքելյանը Arpine Avagyan ֆեյսբուքյան ֆեյք-օգտահաշվով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել մի տղամարդու հետ: Նրա հետ համագործակցող կինը այդ տղամարդու հետ Skype-ով «վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել նրան մերկանալ տեսախցիկի առաջ», ինչը տեսագրվել է նախապես ներդրված ծրագրի միջոցով։ «Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տիգրան Առաքելյանի կողմից Esmira Aliyeva անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող Youtube-ի հղումը: Րոպեներ անց Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և վերջինիս ներկայացրել է 2 միլիոն 385 հազար 500 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում տեսանյութը տարածել համացանցում, ինչը մերժվել է տղամարդու կողմից», - շարունակել է Քննչական կոմիտեն։ Առաքելյանը, ըստ քննիչների, համագործակցել է նաև նախկին ոստիկան, այժմ բլոգեր Վարդան Ղուկասյանի («Դոգ») հետ։ «Քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023 թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023 թ․ ապրիլի վերջին ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի youtube.com ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկությունները»: Կոմիտեից հավելել են՝ կան փաստական տվյալներ, որ Առաքելյանը օգնել է Վարդան Ղուկասյանին նաև արհեստականորեն բարձրացնել նրա տեսաելույթների և հրապարակած տեղեկատվության տեսանելիությունը, դիտումներ ապահովելու համար օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ, տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։ Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, հունիսի 20-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Առաջին ատյանի դատարանը մոտ մեկ ամիս առաջ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառել։ Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որը Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տիգրան Առաքլյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ է, ժամանակին մասնակցում էր ՀԱԿ-ի գրեթե բոլոր ակցիաներին։ 2011-ին ձերբակալվել էր քաղաքական ատիվիզմի համար: 2012 թվականի հուլիսին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության մեղադրանքով, 10 ամիս անց համաներմամբ ազատ արձակվել։ 2015-ին նա մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար, մեղադրանքը չի ընդունել։
Քննե՛ք լեյտենանտ Նազարյանի սպանությունը
Արտակ Նազարյանի մայրն ու քույրը պահանջում են վերջապես հաշվի առնել նոր և վաղուց ի հայտ եկած հիմքերը և քննել լեյտենանտի սպանությա՛ն վարկածը
Զինվորին սպանել են, ավագը ինքնասպանություն է բեմադրել․ ՔԿ
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին, ժամկետայինը կալանավորվել է։
Բաքուն շարունակում է իր էշը քշել
Ըստ Բաքվի, Հայաստանը ուտելիքով «հարձակվել է» Ադրբեջանի վրա, ըստ Երևանի՝ Ադրբեջանը ցինիկանում է
Վարկածը՝ ինքնասպանություն․ հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ին, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը