2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին

Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին

Թողարկումը վերաբերում էր 16 և 21-ամյա երիտասարդների ինքնասպանության դեպքին, որը կապվել է նրանց սեռական կողմնորոշման հետ․․․

Շրջափակված Ղարաբաղում Սահմանադրություն են փոխում

Շրջափակված Ղարաբաղում Սահմանադրություն են փոխում

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում, հայտնում են նրա աշխատակազմից։ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»: Փետրվարի 13-ին Ղարաբաղի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ ան­հաղ­թահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավոր­ների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել», - ասված է Արցախի Սահմանադրության մեջ: Օրեր առաջ Ղարաբաղի նախագահը, իսկ ավելի ուշ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ճեղքել էին» շրջափակումը և մեկնել Մոսկվա՝ ասում էին ղարաբաղցի ընդդիմադիրները։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում։ Մոսկովյան այցերի օրակարգերը հայտնի չեն։ Դեռևս 2022-ի տարեվերջից՝ արդեն շրջափակման պայմաններում, Ղարաբաղում խոսում էին ներքաղական ճգնաժամի՝ հնարավոր արտահերթ ընտրությունների, Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի, նախագահ-պետնախարար պայքարի մասին։ Անցյալ տարի Վարդանյանը հերքել էր այս տեղեկությունները։ Մեկ ամիս առաջ էլ՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը, Հարությունյանը հավաստիացրել էր՝ Ղարաբաղում որևէ ներքաղաքական ճգնաժամ չկա։ Թե ինչպես էր Ղարաբաղը 2016-ին՝ 44-օրյա պատերազմից տարիներ առաջ, փոխում Սահմանադրությունը՝ կարելի է տեսնել այստեղ։

Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին

Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին

Ընդդիմության կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները աչք են փակել շինարարական կանոնների խախտումների վրա․․․

Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով․․․

Երևանում Hummer-ը վրաերթի է ենթարկել ոստիկանին,11 ավտո է ջարդել և դիմել փախուստի

Երևանում Hummer-ը վրաերթի է ենթարկել ոստիկանին,11 ավտո է ջարդել և դիմել փախուստի

Քիչ առաջ իրավապահները հաստատել են՝ Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։ Նրա ինքնությունը պարզվել է։

Ռուսական հրթիռին հաջորդեց Մոլդովայի կառավարության հրաժարականը

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական է ներկայացրել՝ չհայտարարելով պատճառների մասին․․․

Նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից հափշտակել է շուրջ 72 միլիոն դրամ

Նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից հափշտակել է շուրջ 72 միլիոն դրամ

Արագածոտնի նախկին մարզպետը, ի պաշտոնե, տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին․․․

Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին. փաստաբան, ՄԻՊ (թարմացված)

Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին. փաստաբան, ՄԻՊ (թարմացված)

Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող փաստաբաններին․․․

Ազդել և ազդվել, ոգևորել և ոգևորվել, վարակել և վարակվել

Ազդել և ազդվել, ոգևորել և ոգևորվել, վարակել և վարակվել

...Դա ուրիշների հետ կիսվելու աշխատանք է, որտեղ ամոթն ու փողը տեղ չեն կարող ունենալ:

Իլոն Մասկի ինտերնետը Ուկրաինայի բանակի համար չէ

Starlink-ը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով. բանկերը, հիվանդանոցները, բնակիչներին ինտերնետով ապահովելու համար...

Փողի մենամարտը գլխավոր արցախցիներին հասցրեց Մոսկվա

Փողի մենամարտը գլխավոր արցախցիներին հասցրեց Մոսկվա

Ղարաբաղի նախագահը, իսկ ավելի ուշ՝ նաև պետնախարարը ճեղքել են շրջափակումը և մեկնել Մոսկվա․ արդեն մի քանի օր է, ինչ նման տեղեկություններ են շրջանառվում։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքում է դրանք, ոչ էլ հաստատում՝ հրաժարվում է մեկնաբանել։ Մեկնաբանություններ չեն տալիս նաև Ղարաբաղի և Հայաստանի կառավարությունների լրատվական բաժինները։ Նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել-հետ է եկել, իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է՝ ուղիղ եթերով երեկ հայտարարել էր ղարաբաղցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Թե ինչ ճանապարհով և ինչի համար են նրանք մեկը մյուսի հետևից մեկնել Ռուսաստան՝ ոչ ոք ստույգ չգիտի։ Պետրոսյանը կարծում է, որ նախագահի և պետնախարարի միջև ներքին պայքար կա․ «Խոսակցություններ կան, որ Արայիկ Հարությունյանը ուզում է Ռուբեն Վարդանյանին հանել»։ «Գնացել եք Մոսկվա, հետ եք եկել։ Գիտեք, որ հիմա Ռուբեն Վարդանյանն էլ է այնտեղ գտնվում։ Չեք էլ սպասում, որ հետ գա», - դիմելով նախագահ Հարությունյանին՝ ասել էր ընդդիմադիր Պետրոսյանը․ - «Եկել, տարբեր շրջանակների հետ աշխատում եք, որ պառակտեք մեր հանրությունը»։ «Պառակտման մասին» մի քանի օր առաջ խոսել էր նաև նաև Ղարաբաղի նախագահը․ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ երեք օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը Հարությունյանը հանձնարարել էր իրավական գնահատական տալ ներքին անկայունություն հրահրողներին. «Ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ»: Թե ովքեր են հրահրողները՝ պարզ չէ։ «Ազատության» հետ զրույցում Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը (Արայիկ Հարությունյանի թիմակիցներից է) հավաստիացրել էր՝ խոսքը արտախորհրդարանական խմբերի մասին է, որ այս դժվար օրերին մեղավորներ են փնտրում, «գումարների յուրացման, ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին թեզեր են գեներացնում»: Վարդանյան-Հարությունյան հակադրության մասին տեղեկությունները պատգամավորը «շահարկում» էր որակել։ Ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը այլ տեղեկություններ ունի։ Ասում է՝ նախագահ-պետնախարար «մենամարտի» պատճառը քաղաքական տարաձայնությունները չեն՝ փողն է։ Վարդանյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամներում, միլիոնների չարաշահումներ են բացահայտել։ Իրավապահ մարմինների հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը Հարությունյանն էլ էր այդ հիմնադրամների մասին խոսել։ Հայտարարվել էր, թե նա հանձնարարել է գտնել պետհիմնադրամների գումարները փոշիացրած անձանց և վերականգնել պետությանը հատկացված վնասը։ Հիշատակված հիմնադրամները փոխկապակցված են Արայիկ Հարությունյանի հետ։ Ղարաբաղցի ընդդիմադիրները դեռևս նրա վարչապետության ժամանակ էին ահազանգում՝ այդ հիմնադրամներով հսկայական գումարներ են լվացվում, պետական միջոցները ուղղվում են այսօրվա նախագահի մտերիմներին։ տե՛ս — Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, Ռուսաստանի խոստումը — Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա» — Միջանցք փակելը նաև ոսկու մասին է — Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը — Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից — Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել — Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը — Հայերին վտարում են Ղարաբաղից — Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել — 30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին — Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել — Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք

Վիգեն Սարգսյանը ապօրինաբար բնակարաններ է բաժանել Երևանում. դատախազություն

Նախկին նախարարը բնակարաններ է հատկացվել «զինծառայող չհանդիսացող երեք անձանց» և․․․