Երևանն ու Բաքուն փոխանակվել են մեղադրանքներով
Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան՝ փոխանակվելով «հայելային» մեղադրանքներով, հայտարարում են Բաքուն և Երևանը։ Ո՞վ ո՞ւմ չի արձագանքում «Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Արձագանքելով Իլհամ Ալիևի այս հայտարարությանը, Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է՝ Հայակական կողմը բարձրագույն մակարդակով՝ հրապարակավ, միջազգային ձևաչափերում, նաև ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական է խաղաղության հաստատման օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չի համարում՝ «բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով իր պատկերացումներով»: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը։ Եռակողմ հայտարարության խախտումներ Հունիսի 23-ի նույն հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե պատերազմից մեկուկես տարի անց էլ Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևան ն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։ Միրզոյանը հակադարձել է՝ Ադրբեջանը խախտել ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը՝ շարունակելով ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, օգտագործելով նրանց որպես պատանդ և սակարկությունների, մարդկանց առևտրի առարկա: «Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը․․․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, ըստ Միրզոյանի, «գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն»։ «Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի», - հավելել է հայաստանցի պաշտոնյան։ Ալիևի հետ երեկվա հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարն էլ հիշեցրել էր, որ հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» կա. անհրաժեշտ է հայկական կողմի հետ համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի հարցը՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։ Դատախազները՝ Մինսկում Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների` Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի փոխանցմամբ, քննարկվել են 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: Արթուր Դավթյանը ընդգծել է Փառուխ գյուղում կատարված ադրբեջանական գործողությունները, անդրադարձ է կատարել նաև հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությանը: Քյամրան Ալիևն էլ խոսել է «ղարաբաղյան պատերազմներից հետո անհայտ կորածների որոնման», «ականապատման քարտեզների տրամադրման» և «Ղարաբաղ անօրինական ուղևորությունների անթույլատրելիության» մասին :
Պայթյուն Գլինկայի փողոցում․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանի Գլինկայի փ․ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարման կետում այսօր մեքենա է պայթել․․․
Սերժ Սարգսյանի ինքնաթիռը չպայթեցրած «խմբի» անդամները հաղթեցին Եվրադատարանում
Հայաստան 6 հազարական եվրո կվճարի «Նորքի հանցավոր խմբի» գործով անցնող․․․
ԱՄՆ-ն ընդունեց վերջին տասնամյակների 1-ին օրինագիծը զենքի վերահսկման մասին
Բարեփոխումները ներառում են 21 տարեկանից ցածր գնորդների համար կենսագրական տվյալների ավելի խիստ ստուգումներ․․․
Ղրիմի թաթարները Հայաստան չունեն․ հարցազրույց քաղաքագետ Օլեգ Սահակյանի հետ
- Ուկրաինացին ընտրություն է, հայերը մերոնք են, դեպրեսված տարածքները Ռուսաստանի հենարանն են, Հայաստանում կա՞ն ռուսախոսներ․․․
«Արաբական շուկայի է վերածվում»․ Երևանը նորից ընկել է փողոցային առևտրի ետևից
Մինչ վաճառողը բացատրում էր, որ բակերում (ուր, «ընդառաջելով», փորձում էին ուղևորել տղամարդուն) առևտուրն առաջ չի գնա ու զուգահեռաբար․․․
Ջհանգիրյան Գագիկը «ժողովրդի լեզվով ասած կուտ է տալիս»
«Իմ առաջ խնդիր էր դրված, որպեսզի պարոն Վարդազարյանը կամավոր՝ իր դիմումի համաձայն, լքի [ԲԴԽ] նախագահի աթոռը․․․»
Ուկրաինան ու Մոլդովան դարձան ԵՄ թեկնածու, Վրաստանը՝ ոչ
«Եվրոպական ընտանիքին» միանալու համար Ուկրաինայից կպահանջվի մի շարք «կառուցվածքային բարեփոխումներ» կատարել․․․
ՔՊ-ն փորձում է նոր ընտրական խնդիրներ ստեղծել
Պատգամավոր Հովակիմյանը արձանագրված խնդիրները լուծելու փոխարեն ստեղծում է նոր խնդիրներ
Վարդազարյանը հեռացվեց ԲԴԽ-ից, Ջհանգիրյանը շարունակում է պաշտոնավարել
Օրեր առաջ Վարդազարյանը հրապարակել էր Ջհանգիրյանի հետ իր մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրությունը․․․
48 տարեկանում մահացել է «Լասկովի մայ» խմբի մենակատար Յուրի Շատունովը
Սրտի կաթվածից մահացել է «Լասկովի մայ» խմբի մենակատար Յուրի Շատունովը։ Նա 48 տարեկան էր։
Էթնիկ զտումների պոեզիան
Նրանք էին՝ անկեղծ պոետները, ոչ թե կոռումպացված քաղաքական գործիչները, որ սկիզբ դրեցին այս ամենին․․․