Ձերբակալված զտարյուն հայը նաև ռուսատանցի է
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին ձերբակալել է պրոդյուսեր, «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) նախկին անդամ, ընդդիմադիր գործիչ Արմեն Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է հայկական հարթավայրերի, մասնավորապես՝ Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակչության «ազգային արժանապատվությունը նվաստացնելու» և «նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու» մեջ: Ռուսական «ՏԱՍՍ»-ը (պետական լրատվամիջոց) ձերբակալվածին ներկայացնում է որպես «ռուսաստանցի պրոդյուսեր» և հավելում՝ «ՏԱՍՍ-ի թղթակցի տեղեկություններով, Գրիգորյանն ունի և՛ հայկական, և ռուսական քաղաքացիություն»։ Հայաստանցիներին Արմեն Գրիգորյանը հայտնի է նաև ընդդիմության՝ 16+ ուժերի հետպատերազմական բողոքի ցույցերով։ Հարցազրույցներին զուգահեռ՝ պարբերաբար նա ելույթներ էր ունենում նաև հրապարակի ամբիոնից։ Առավել հաճախ նրան կարելի է տեսնել «Հայելի» ակումբում՝ ասուլիսներ տալիս։ Հաղորդավար Անժելա Թովմասյանի հետ (արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է) նրանք սովորաբար քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիաներին։ Համացանցում վերջին օրերին շրջանառվում է Գրիգորյանի ապրիլի 25-ի ասուլիսից մի հատված։ Ռուսաստանցի պրոդյուսերը հայտարարում է․ «Դաշտավայրի ժողովուրդը՝ Շիրակի, Արարատյան դաշտավայր, միշտ դավաճան է եղել, էսօր էլ նիկոլական դրանք են․․․ Սարեցիները՝ Տավուշը, Սյունիքը, Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետև արյուն չեն խառնել թուրքերի հետ։ Արա, սրանց կեսը թուրք են։ «Ублюдок»-ը ո՞նց էր հայերեն, էն որ ապօրինի ծնված է։ Եթիմ, չէ՞։ Արա, սրանք թուքրի եթիմ են։ Ես չունեմ ուրիշ բացատրույթուն։ Արա, ո՞նց կարան դրանք հայ լինեն, ո՞նց կարամ ես էլ հայ լինեմ, դրանք էլ։ Վիրավորո՞ւմ եմ։ Լա՛վ եմ անում»։ Անժելա Թովմասյանը նույն ասուլիսի ընթացքում բացականչում է, թե «գյումրեցիք ասում են՝ մենք աղուհացով թուրքին դիմավորել ենք, մի ամսվա ընթացքում տղամարդկանց կոտորել են, կանանց բռնաբարել են, դրա համար էլ էսքան նիկոլապաշտ են, կեսը երևի թուրք ա ծնվել»։ Արմեն Գրիգորյանն հաստատում է։ Երկուսով եզրակացնում են, որ «նիկոլականները թուրքերի բռնաբարության հետևանք են»։ Գրիգորյանը չի մոռանում նաև Արարատի դաշտավայրը։ Մեջբերում․ «Նայելով անցած տարվա ընտրություններին, ես հասկանում եմ, որ Արարատյան դաշտավայրի մեծամասնությունը նույնպես թուրքերի բռնաբարության և հայկական գինեկոլոգիայի թերաշխատանքի հետևանք է․․․ Հիմնականում թուրքի հետևանք են՝ թուրքի բռնաբարության։ Դե հիմա ի՞նչ անենք»։ Թովմասյանն էլ երկրորդում է․ «Լրիվ համաձայն եմ» և հավելում՝ «է ո՞վ ասեց, որ իրանց կամքով չեն գնացել»։ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում (ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով): Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Գրիգորյանի պաշտպանները՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ու փաստաբան Արմեն Մաշինյանը սա քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց հետ համաձայն է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ըստ որի «բռնապետիկի անմիջական ցուցումով, նրա գրպանային աած-ն գործ է թխել և ձերբակալել ռեժիսոր, թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին»։ Գրիգորյանի ելույթը Իշխանյանը համարում է «խիստ վրդովված, իրեն կորցրած մարդու խոսք, ով ահավոր անհանգստացած է հայրենիքի ճակատագրով»։
Դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը․ կոչ
Կոչին միանալու համար անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները՝ ԱՅՍՏԵՂ։
Ռուսաստանը գցել է Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ի գիրկը․ Թուրքիան ասելիք ունի
Վերջին 200 տարիներն Շվեդիան սկզբունքորեն չէր ներգրավվում ռազմական դաշինքներում, տասնյակ տարիներ նույն չեզոք կարգավիճակն ուներ նաև․․․
Չհանձնվող ուկրաինացիներին խաբելով դարձրին գերի
«Ազովստալից» ավելի քան 260 զինվորականի տարհանել են Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզ։ Ռուսաստանը, կարծես, չի ուզում նրանց փոխանակել․․․
ՔԿ-ն հիմնավորեց փոխգնդապետ Արսեն Ղազարյանի հանդեպ հարուցված քրգործը
ՔԿ-ն հիմնավորել է մեղադրանքը, ըստ որի փոխգնդապետն ինքնակամ լքել է մարտադաշտը և ենթակա դասակի անձնակազմին նահանջի հրաման տվել։
Հայաստանը կվճարի հանրապետականների օրոք դաշնակների հանցանքի համար
Հայաստանի Հանրապետությունը պարտավորեցվել է 12 000 եվրոյով փոխհատուցել Ծոմակի կրած վնասը և 4 500 եվրո վճարել․․․
Հարյուրավոր վիրավորներ, 5 օրվա սնունդ․ «Ազովստալը» չի հանձնվում
Ազովստալում պաշարվածները օրը մեկ անգամ են ուտում և խմում են մեկ կամ երկու բաժակ տեխնիկական ջուր
Լուկաշենկոն, Պուտինը, Տոկաևը, Ռահմոնն ու ժապարովը լսեցին Փաշինյանի կարծիքը ՀԱՊԿ-ի մասին
«ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը․․․»
Չեղարկե՛ք Վանաձորի ժամանակավոր ղեկավարի նշանակումը
Վանաձորի քաղաքապետի ժ/պ է նշանակվել Արկադի Փելեշյանը, ով առավել հայտնի է իր բիզնեսներով և կիսաքրեական անցյալով․․․
Զինվորի մահվան գործով ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել
Մայիսի13-ին նրանք ձերբակալվել էին․․․
Ո՞ւմ հետ խոսել․ Աղոթքը նեոլիբերալ դարաշրջանում
Գուցե Աստված և Նրա երեք դեմքերը, որ տեսնեն՝ շատ գործ չկա, մոտակա կիրակին հայտարարի ոչ աշխատանքային ու դուրս գա իր կաբինետից,,,
Դադարեցնել քաղաքացիների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումները
Հայաստանում որոշակի խմբեր վերջին տարիներին բռնության շարունակական և ակտիվ քարոզ են իրականացնում։