2026 թ. մայիս 30, շաբաթ
Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9094 անձ․ դատախազություն

Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9094 անձ․ դատախազություն

Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հաղորդմամբ` նախորդ տարի Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք՝ եռակի ավելի, քան 2019-ին: Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը, ըստ դատախազության, պայմանավորված է պատերազմով․ Գլխավոր դատախազի ղեկավարմամբ այսօր ասնցկացված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանցագործությունների դեպքերից 1501-ը (մոտ 50 տոկոսն) արձանագրվել է ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների շարունակման հետ: Նախորդ տարի նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ թվի ընթացքում զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են շուրջ 221.5 միլիոն դրամի վնասի պատճառման փաստեր: Արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս:

Ոստիկանությունը ճնշում է անջատողական ռեփերի աջակիցների ցույցերը

Ոստիկանությունը ճնշում է անջատողական ռեփերի աջակիցների ցույցերը

Ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, ոստիկանները պատասխանել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով։ 

Եզդիները սկսում են նշել Խըդըր Նաբիի տոնը

Եզդիները սկսում են նշել Խըդըր Նաբիի տոնը

Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են․․․

Ավստրալացիներին արգելել են լուրեր տարածել Facebook-ում

Ավստրալացիներին արգելել են լուրեր տարածել Facebook-ում

Պատճառը շրջանառվող օրինագիծն է, որը կստիպի խոշոր ինտերնետային ընկերություններին վճարել լրատավկաններին՝ նրանց հղվելու համար

Նախկին ոստիկանապետը հեռանում է վարչապետի պաշտոնից

Նախկին ոստիկանապետը հեռանում է վարչապետի պաշտոնից

Պատճառը ընդդիմության առաջնորդի նկատմամբ սահմանված պատժի շուրջ ներկուսակցական տարաձայնություններն են։

Մեղրիի ղեկավարը չարաշահել է պաշտոնը․ դատախազություն

Մեղրիի ղեկավարը չարաշահել է պաշտոնը․ դատախազություն

Համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 դրամ

Covid-19 ռիսկային խմբերը կպատվաստվեն անվճար, մնացածը՝ վճարովի

Covid-19 ռիսկային խմբերը կպատվաստվեն անվճար, մնացածը՝ վճարովի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբում ներառված մարդկանց համար լինելու է անվճար, մնացածի համար՝ վճարովի։ Բոլոր դեպքերում այն կրելու է կամավոր բնույթ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց նաև լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմքունքներով հանձնում են թեստեր, նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը», - ասել է նախարարը։ Ըստ նրա՝ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են, առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Թե որքա՞ն կարժենը պատվաստումը՝ նախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը պատվաստվելու հնարավորություն կունենա: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Նշվել էր, որ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Բանակցություններ են ընթանում նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։

Ղարաբաղցիները 4-ամսյա դրամական աջակցություն կստանան

Ղարաբաղցիները 4-ամսյա դրամական աջակցություն կստանան

«Արցախահայության համար հատկացված ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 55 մլրդ դրամի»

Ձյուն ու մառախուղ․ Հայաստանի որոշ շրջաններում փակ ավտոճանապարհներ կան

Ձյուն ու մառախուղ․ Հայաստանի որոշ շրջաններում փակ ավտոճանապարհներ կան

Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները․․․

Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը խուսափում էր կորոնավիրուսից, որը չկա

Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը խուսափում էր կորոնավիրուսից, որը չկա

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուս չկա

Եղեգնաձորում պատերազմից բերված զինամթերք և պարեն է հայտնաբերվել

Եղեգնաձորում պատերազմից բերված զինամթերք և պարեն է հայտնաբերվել

Մասնավորապես հայտնաբերվել են գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա

Վարչապետը հանդիպել է շիրակցի գերիների հարազատներին

Վարչապետը հանդիպել է շիրակցի գերիների հարազատներին

Տեսանկարահանվելուց և հարցազրույց տալուց գերիների հարազատները կտրականապես հրաժարկվում են․․․