Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հղվելով ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության հետ կապված ներկուսակցական տարաձայնություններին։
Իր հրաժարականի մասին Գախարիան հայտարարել է այսօր առավոտյան՝ նշելով, որ պատճառը իշխող «Վրացական երազանք» կուսակցության այլ անդամների հետ սկզբունքային անհամաձայնություններն են։
Գախարիան իր ելույթում հայտարարել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալությունը վտանգավոր և «անընդունելի» քաղաքական էսկալացիա էր
Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել էռ ազատազրկման դատապարտել Մելիային՝ գրավի դիմաց պայմանական պատժի համար սահմանված կանոններին չհետևելու համար։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ նման քրեական հետապնդումը վրդովեցրել էր տեղական այլ ընդդիմադիր հակակառավարական խմբերին և Վրաստանի արևմտյան դաշնակիցներին։
Կալանավորման մասին վճռի հրապարակումից հետո Մելիան վրացականայլ քաղաքական ուժերի առաջնորդների հետ բարիկադավորվել էր Միացյալ ազգային շարժման գրասենյակում ու հայտարարել,որ չի պատրաստվում ինքնակամ հանձնվել իրավապահներին։
Գախարիան իր առավոտյան տեսաուղերձում հայտարարել է, որ դատարանի կայացրած վճիռն իրավաչափ է համարում, բայց չի կարող ստանձնել ընդդիմադիր կուսակցության գրասենյակում նախատեսվող ոստիկանական գործողությունների պատասխանատվությունը։
«Հաշվի առնելով այն, որ ինձ ու իմ թիմին չհաջողվեց համաձայնության գալ այս հարցով, ես հրաժարական ներկայացնելու որոշում կայացրեցի։ Հավատում եմ, որ իմ հրաժարականը կօգն խուսափել երկրում ստեղծված կարծիքային բևեռացումից», — ասել է Գախարիան։
Արդեն նախկին վարչապետն իր ելույթում Նիկա Մելիային քննադատեց օրենքներին չհետևելու և անօրինական գործողությունների դրդող կոչեր անելու համար։
Գախարիայի հրաժարականի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց Մեիայի ձերբակալության որոշման իրականացումը ժամանակավոր հետաձգելու մասին
Հիշեցնենք, որ Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է շուրջ կես տարի՝ 2019 թվականի սեպտեմբերից։ Գախարիայի պաշտոնավարումը սկսվել է Վրաստանում բարձրացած բողոքի ալիքից 80 օր անց։ 2019 ամռանը ցուցարարները պահանջում էին Գախարիայի հրաժարականը Ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Ոստիկանության հետ դաժան բախումներով ավարտված ցույցերից հետո Գախարիան ոչ միայն հրաժարական չներկայացրեց, այլև ընտրվեց երկրի վարչապետի պաշտոնում։
Խորհրդարանը 14 օրյա ժամկետում նոր վարչապետ կընտրի։ Եթե ընտրությունը չհաջողվի, առաջիկա 4 շաբաթնեի ընթացքում նախագահը խորհրդարանը ցրելու հրաման կարձակի, և նոր խորհրդարանական ընտրություններ կհայտարարվեն։
Ընդդմության առաջնորդի նկատմամբ հետապնդումները
Ընդհամենը վերջերս «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնած Նիկա Մելիայի ձերբակալությունը վրացական գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից որակվում է որպես քաղաքական հետապնդում։
Դատավոր Նինո Չախնաշվինին, ում կառավարության քննադատները իշխող կուսակցության սպասարկու են համարում, երեկ ոռոշում էր կայացրել ազատազարկման դատապարտել Մելիային՝ 2019 թվականի հունիսի 20-ի բողոքի ակցիայի ժամանակ թույլ տված իրավախախտումների դիմաց տույժը չվճարելու համար։