Հոգեբուժարանները, որոնցում պացիենտները հաճախ անց են կացնում իրենց կյանքի մեծ մասը, հետխորհրդային երկրներում մինչ օրս շարունակում են մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժման ամենատարածված հաստատությունները։ Վրաստանում հոգեկան առողջության կենտրոնների մասին աննախադեպ զեկույցների հրապարակումից հետո, իրավապաշտպանները տեղի իշխանություններին կոչ են անում արագացնել բարեփոխումները համակարգում, որը հասարակությունից մեկուսացնում է խոցելի խմբի մարդկանց։
Թբիլիսիի համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Դավիդ Դգեբուաձեն 2004 թվականին հայտնվեց հոգեբուժարանում։ «Ինչ֊որ բաներ էին աչքիս երևում։ Որոշեցի կամավոր բուժման մասին փաստաթղթեր ստորագրել», ֊ հիշում է Դավիդը։
Դավիդ Դգեբուաձեն
«Ամենավատ պայմանները Բեդիանիում էին։ Իրավունքներ գրեթե չունեինք։ Ուտելիք էին տալիս, երբեմն թողնում էին զբոսնել բակում։ Ամեն սենյակում 6-8 մահճակալ կար։ Օգտվում էինք ընդհանուր պահարանից», – Վրաստանի հարավում գտնվող գյուղական հոգեբուժարանի մասին պատմում է Դգեբուաձեն։
Բեդիանիում նա ապրել է գրեթե 4 տարի։ Հիշում է, որ պացիենտներին այնտեղ վատ էին վերաբերվում․ կապում էին, երբեմն՝ ֆիզիկական բռնություն գործադրում։
Անցյալ տարվա աշնանը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Բեդիանիի հիվանդանոց այցելությունից հետո զեկույց հրապարակեց, որը շոկային էր շատերի համար։ Զեկույցի համաձայն, հիվանդանոցը գրեթե լիքն էր, շատերն անձնական իրերը պահելու տեղ չունեին, զուգարանների դռները չէին փակվում, պացիենտները ստիպված էին լինում ընդհանուր սպունգով լողանալ, երբեմն՝ ցնցուղ ընդունել միասին։
Բեդիանիի հոգեբուժական կլինիկան
Գյուղ կարելի է հասնել օրական միայն մեկ անգամ գնացող երթուղայինով։ Հետ վերադարձող երթուղայինին հասցնելու համար այցելուները ստիպված էին լինում ընդհամենը մի քանի րոպե անց կացնել իրենց հարազատի հետ։ Կանանց և տղամարդկանց շփումը հոգեբուժարանում արգելված էր՝ սեռական կապեր թույլ չտալու պատրվակով։ Զբոսանքների ժամանակ հիվանդանոցի աշխատակիցները հսկում էին, որ պացիենտները չխոսեն միմյանց հետ։
Ցմահ հոսպիտալացում
2018 թվականի վերջում Վրաստանում հոգեբանության կամ վարքի խանգարումներով ախտորոշված մարդկանց թիվը կազմում էր շուրջ 76,5 հազար։ Այդ մարդկանց աջակցելու հարցում իշխանությունները նախընտրում եմ ստացիոնար բուժման ֆինանսավորումը․ հոգեկան առողջության խնդիրների լուծման համար հատկացվող գումարների կեսից ավելին ծախսվում է ստացիոնար բուժման վրա։
Մշտական խնամք պահանջող կամ բնակության հիմնական վայր չունեցող քաղաքացիները հաճախ ստիպված են լինում ողջ կյանքն անց կացնել ստացիոնար բուժման հաստատությունում․ փաստացի ոչ այնքան հիվանդության բերումով, որքան անելանելիությունից դրդված։ Օմբուդսմենի զեկույցի համաձայն, Բեդիանիի 158 պացիենտներից 64-ն այնտեղ անց են կացրել ավելի քան 5 տարի, իսկ հիվանդների կեսից ավելին հոգեբուժարանում է արդեն 11 տարի։
Հոգեկան առողջության կենտրոնը չպեստք է ապաստան դառնա, նշում է օմբուդսմենի տեղակալ Եկատերինա Սխիլաձեն․ «Մարդիկ չպետք է տարիներով բուժհաստատությունում ապրեն, հատկապես այն բոլոր ենթակառուցվածքային խնդիրների պայմաններում, որոնք նկատվում են հոգեբուժարաններում»։
Մարդու իրավունքների պաշտպանն ամեն տարի կոչ է անում բարեփոխումներ մտցնել հոգեկան առողջության ոլորտում։ Մասնավոապես, առաջարկում է պացիենտներին այլ տեսակի բուժման հնարավորություն ընձեռնել, բուժում, որի ընթացքում պացիենտը ստիպված չէ բնակություն հաստատել բուժհաստատությունում։ Արմտյան երկրներում այս պրոցեսը սկսել է անցյալ դարի կեսերին և համարվում է հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների կարևորագույն քայլերից։
Փակ հոգեբուժական հաստատություններում երկար ժամանակ գտնվելը ոչ միքայն չի նպաստում առողջացմանը, այլև նպաստում է ինքնությույն կյանքի հմտությունների կորստին, ահազանգում են մասնագետները։
«Հոգեբանական խանգարումներ ունեցող մարդկանց բացարձակ մեծամասնությունը կարող է նորմալ հասարակական կյանք ունենալ՝ անհրաժեշտ ծառայությունների ապահովման պարագայում։ Ստացիոնար բուժումը թույլատրելի է միայն սրացումների ժամանակ, այն էլ՝ կարճ ժամանակով, մինչև վիճակի կայունացումը», – բացատրում է Վրաստանի Հոգեկան առողջության ասոցացիայի ղեկավաև Մանանա Շարաշիձեն, ով 1990-ական թվականների պայքարում է Վրաստանում այս ոլորտին առնչվող բարեփոխումներ իրականացնելու համար։
Կառավարությունն այս հարցում համաձայնում է մասնագետների հետ։ 2015-2020 թվականների ծրագրի հաամձայն, պացիենտի հոսպիտալացման որոշում կարող է կայացվել միայն բոլոր այլընտրանքների սպառման դեպքում։
Այլընտրանք, սակայն, գրեթե չկա։ Կան արտահիվանդանոցային որոշ ծառայություններ, բայց խնամքի և բնակության վայրի կարիք ունեցողների համար հոգեբուժարանային ստացիոնար բուժումը միակ տարբերակն է։
Երկաթե դռան հետևում
Բեիդանի հիվանդանոցի հին շենքը, ժանգոտած լվացարաններն ու մութ միջանցքներն անցյալ տարվա աշնանը բազմիցս ցուցադրվում էին տարբեր հեռուստաալիքների ռեպորտաժներում։
Իշխանությունները շուտով հայտարարեցի կլինիկան փակելու և որոշ փոփոխություններից հետո նարկոլոգիական վերականգնման կենտրոնի վերածելու մասին։
Հոկտեմբերի 18-ին, սակայն, հիվանդանոցի աշխատակիցները, ում համար այդ փոքրիկ գյուղում միակ աշխատանքային հնարավորությունը հոգեբուժարանում էր, ի նշան բողոքի գերաններով փակել էին հիվանդանոցի մուտքը՝ թույլ չտալով տեղափոխել այնտեղ բուժվող պացիենտներին։
Արդյունքում, իշխանությունները հրաժարվեցին Բեդիանիում նարկոլոգիական կենտրոն բացելու մտքից։ Հոգեբուժական կլինիկայի փոխարեն հիվանդանոցն ապաստանի կարգավիճակ ստացավ։ Համեմատաբար ավելի բարվոք վիճակում գտնվող կանանց կորպուսը, որում շուրջ երեսում կին է ապրում, շարունակում է գործել։
Բեդիանիի պացիենտների մեծ մասին տեղափոխեցին Քութիրի գյուղում գտնվող Հոգեկան առողջության ազգային կենտրոն։ Տեղափոխվածների թվում էր նաև Դավիդը։
Հենց այս կենտրոնում են բուժում ստանում դատարանի կողմից հարկադիր բուժման ուղարկված դատապարտյալները
«Այնտեղ վիճակն ավելի լավ էր, բայց բակը էլի փոքր էր։ Զբոսնել թողնում էին միայն աշխատակիցների թույլտվությամբ։ Այնտեղ երկաթե դուռ կար, որը օրը մի քանի անգամ կողպվում էր», – հիշում է Դավիդը, ով այդտեղ անց է կացրել շուրջ կես տարի։
Հոգեկան առողջության ազգային կենտրոնի զբոսնելու համար նախատեսված տարածքը
Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ Բեդիանիից տեղափոխված պացիենտների սենյակներում երկաթե դռները ժամանակավոր են։ Վերանորոգումից հետո նրանց կտեղափոխեն պատուհաններով, առանց ճաղավանդակների, սովորական դռներով սենյակներ։
Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն և սեփականատեր Գոչա Բակուրաձեն հպարտությամբ նշում է, որ իրենց կենտրոնն առաջինն էր, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում հակահամավարակային միջոցներ է ձեռնարկել։ Արգելվել են տեսակցությունները։ Պացիենտները հարազատների հետ շփվում են բացառապես հեռախոսակապի միջոցով։
«Բոլորը ըմբռնումով են մոտենում։ Գիտեն, որ հարկադիր բուժման այլ հաստատություն մեր երկրում չկա։ Աստված չանի, ինֆեկցիա այստեղ հասնի, ո՞ւր պետք է տանեն այդ մարդկանց։ Հյուրանո՞ց։ Բացառված է։ Դրա համար էլ ես հատուկ խստությամբ եմ հետևում կանոնների պահպանմանը»։
«Բուժելու ենք ոնց պատահի»
Քութիրիի հիվանդանոցի պայմանները ևս օմբուդսմենի զեկույցում որակվում են որպես անմարդկային և արժանապատվությունը ստորացնող։
Կոշտ քննադատության ենթարկվել է ոչ միայն կենտրոնի ենթակառուցվածքը, այլև պացիենտների հետ շփման արդեն սովորական դարձած դաժան մեթոդները։ զեկույցի համաձայն, Քութիրիի Հոգեբանական առողջության կենտրոնում կիրառվում են «ֆիզիկական և քիմիական զսպման» տեխնոլոգիաներ։ Հիվանդներին կարող են կապել, կամ օգտագործել նեյրոլեպտիկներ՝ նյութեր, որոնք ճնշում են նկարդային գործունեությունն ու ազդում էմոցիոնալ վիճակի վրա։ Այսպիսի վերաբերմունք է ցուցաբերվում նաև կավաոր բուժվողների նկատմամբ։ Զեկույցի համաձայն, պացիենտների նկատմամբ բիրտ զսպման մեխանիզմներ կիրառվում են այլ պացիենտների ներկայությամբ։
Քութիրիի կլինիկայի մասին զեկույցում իրավապաշտպանները հատուկ ուշադրություն են դարձնում նաև դեղորայքային բուժման որակին․ 2018-ի հունվարից 2019-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում հիվանդանոցում մահացած 25 պացիենտներից մեծ մասի բժշկական քարտում որպես մահվան պատճառ նշվում է սուր սրտանոթային անբավարարությունը։ Զեկույցում նշվում է, որ պացիենտների վիճակի վատթարացման պատճառ կարող էր լինել հակափսիխոզային պրեպարատների գերդոզավորումն ու ռիսկային դեղորայքային կոմբինացիաների տրամադրումը։
Ծննդաբերություն զուգարանում
Օմբուդսմենի զեկույցում կան նաև այլ շոկային պատմություններ հոգեբուժարաններում տիրող սարսափելի վիճակի մասին։ Բեդիանիի հիվանդանոցի աշխատակազմն, օրինակ, պացիենտի հղի լինելու մասին իմացել էր միայն այն ժամանակ, երբ կինը զուգարանում ծննդաբերել էր՝ առանց որևէ մեկի օգնության։ Դրան նախորդող ամիսներին պացիենտը բուժվել ու հետազոտվել է մի քանի հիվանդանոցներում, բժշկական գրառումներում նշված է, որ այցելել է գինեկոլոգի։ Զեկույցում ասվում է, որ հղիության ընթացքում կնոջը փսիխոտրոպ դեղամիջոցներ են ներարկել։
Վրաստանի հոգեբուժների միության ղեկավար և Հոգեկան առողջության թբիլիսյան կենտրոնի փոխտնօրեն Էկա Չկոնիան նշում է, որ մեծ խնդիր կա հոգեբուժարանում ստացիոնար բուժում ստացող անձանց այլ տեսակի բուժհաստատություններ ուղղորդելու հարցում։
Եթե մարդուն հոգեբուժական կլինիկայից են ուղղորդել կամ պարզապես կան կասկածներ, որ նա կարող է հոգեբանական խնդիրներ ունենալ, ապա այլ որակավորման հիվանդանոցները հաճախ հրաժարվում են ընդունել։
«Վերջերս մեր մոտ բերեցին երիկամային անբավարարությամբ պացիենտի։ Արյուն էր փսխում ու, բնականաբար, փոփոխված գիտակցություն ուներ։ Ընտանիքի անդամները հազիվ կարողացան նրան համապատասխան հիվանդանոց տեղափոխել», – պատմում է Չոկոնիան։
Այլ հիվանդանոցներից ևս բարդ են ուղղորդում հոգեբուժական կլինիկաներ։ «Օրինակ, ինքնասպանության դեպքից հետո հիվանդանոցում համապատասխա բուժում են տրամադրում ու տուն ուղարկում։ Այսպիսի դեպքերում, սակայն, մեծ է հավանականությունը, որ ինքնասպանության դեպքը կկրկնվի։ Այսպիսի դեպքերում ավելի լավ է հոգեբուժական կենտրոն ուղղորդել», – շարունակում է Չկոնիան։
Ընտանեկան տներ
Դավիդն ընտանեկան տանը
Դավիդն առաջիններից էր, ում 16 տարի հոգեբուժական կլինիկաներում ստացիոնար բուժումից հետո տեղափոխեցին «ընտանեկան տիպի տուն»․ պետության կողմից ֆինանսավորվող բնակավայրեր, որոնցում հոգեբանական խանգարումներ ունեցող մարդիկ միասին ապրում են։ Խնամքի կարիք ունեցողների համար կան հատուկ աշխատակիցներ։ Բժշկական օգնություն այսպիսի տներում բնակվողները ստանում են կամ ամբոլատոր պայմաններում կամ շտապ օգնության շարժական բրիգադի կողմից։
«Այստեղ լավ է, ընկերական միջավայր է, մարդիկ ավելի ուրախ են։ Դրա կարիքը շատ կար։ Այստեղ ես ազատ եմ։ Հանգիստ ապրում եմ։ Չի կարող, չէ՞, մարդն ամբողջ կյանքը փակի տակ ապրել։ ․․․Այստեղ իհարկե լավ է, բայց սեփական բնակարանում ապրելն ավելի հաճելի կլիներ։ Մի քիչ էլ այստեղ կապրեմ ու կտեղափոխվեմ»։
աղբյուրը՝ Բի֊բի֊սի ծուսական ծառայություն