Երկրում գերագույն, այդ թվում` քրեական իշխանության փոխանցումը Եվրամիության կառույցներին, որոնք Անդրկովկասի նկատմամբ վերազգային են և օտար, անխուսափելիորեն քրեական հետապնդմամբ է սպառնում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ցանկացած առաջնորդի: Հենց միայն այն պատճառով, որ նրանց արտաքին իշխանափոխությունը անխուսափելիորեն, անգամ եվրաատլանտային կառույցների երաշխիքների պարագայում, կհանգեցնի նրանց տնտեսական և քաղաքական ազդեցության համակարգի վերացմանը: Այս մասին գրել է REGNUM-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
«Հաշվի առնելով այս երկրներում առկա համակարգային կոռուպցիան, Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդների լեգիտիմության խոցելիությունը, Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական անազատության առկայության մասին եվրաատլանտյան դոսյեն, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությունը 1990 և 2000-ականների պատերազմներին` Հաագայի հեռանկարը հավասարապես իրատեսական է թվում ոչ միայն Հայաստանի «ներքին հեղաշրջման» զոհերի համար, այլև Ադրբեջանում և Վրաստանում «եվրոբարեփոխողների» համար` Ալիևի և Սահակաշվիլիի կլանից:
Այս մայրաքաղաքներում Հաագայի հարցի վերաբերյալ նման հիստերիկ աժխուժության փաստը խոսում է միայն եվրաատլանտյան արդարադատության նկատմամբ նրանց ծայրահեղ խոցելիության մասին: Այդ արդարադատությունն առավել վստահ պատժում է սեփական հարմարվողականներին»,- մասնավորապես, գրում է Կոլերովը: