Թուրքիայի Վան քաղաքի շրջակայքում կիրակի 7,2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, հասել է 550-ի: Վիրավորվել է 2300 մարդ:
Նշենք, որ կիրակնօրյա երկրաշարժից հետո երեքշաբթի ևս մեկ ուժեղ ցնցում է տեղի ունեցել Վանում` 5,7 մագնիտուդով: Դրանից հետո հետցնցումների քանակը նվազել էր, սակայն երեկ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-իրաքյան սահմանին:
Գիշերվա ընթացքում Թուրքիայի արևելյան հատվածում հետցնցումների թիվը կրկին շատացել է: Համաձայն Եվրո-միջերկրական սեյսմիկ ծառայության, դրանցից մի քանիսի ուժգնությունը հասել է մինչև 4,5 մագնիտուդի: