Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբն այսուհետ կղեկավարի ավագ քննիչ Վահե Ջանազյանը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին է հայտնել խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նա հաստատել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ինքը նշանակվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետի պաշտոնում: Այդ վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը նախօրեին ուղարկվել էր կադրերի ռեզերվ: