Home / Հայաստան / Սերժ Սարգսյանին բաց նամակի հեղինակներին աշխատանքից ազատո՞ւմ են

Սերժ Սարգսյանին բաց նամակի հեղինակներին աշխատանքից ազատո՞ւմ են

Վերջին օրերին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն,  աշխատանքից ազատվում են Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմած քաղծառայողները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է թերթին, որ աշխատանքից հեռացված քաղծառայողների մի մասն աշխատում էր կառավարության աշխատակազմում, մի մասը`աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ու պետական այլ հիմնարկություններում:

Օրաթերթը հիշեցնում է, որ օրերս քաղծառայողները բաց նամակ էին ուղղել Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Քաղծառայողները նշում են, որ իրենց նախընտրական ծրագրերում այսօրվա իշխանությունները խոստացել, որ 2012 թվականին արդեն պետք է բարձրացված լինեն իրենց աշխատավարձերը, ինչը, սակայն, հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսված չէ: