Home / Հայաստան / Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Երևանում կլինի -1…-3. կանխատեսումներ

Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Երևանում կլինի -1…-3. կանխատեսումներ

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը  մինչև  4…6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչև  -10…-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -11…-14 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-8 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչև  +1…-3C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը մինչև  -20…-25 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -15…-21 C, միջին բացարձակ առավելագույնը` 4…8 C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  -2…-4 C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև   2…6 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-20 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-20 C, միջին բացարձակ առավելագույնը` 11…12 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 19…20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+1 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  3…8 C,  ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8…-13 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -9…-12 C, միջին բացարձակ առավելագույնը` 14…17  C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 21…23 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…-3 C, լեռնային շրջաններում` -6…-8 C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  4…6 C, լեռնային շրջաններում` 0…-3 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-15 C, լեռնային շրջաններում` -18…-23 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12…-13 C, լեռնային շրջաններում` -17…-18 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10…11 C, լեռնային շրջաններում` 5…6 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…3 C, լեռնային շրջաններում` -3…-5  C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  +5…10 C, լեռնային շրջաններում` 0…+3  C, ամսվա երկրորդ կեսին օդի  ջերմաստիճանի նվազում` գիշերը  հովտային շրջաններում մինչև` -7…-12 C, լեռնային շրջաններում` -10…-15 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -6…-10 C, լեռնային շրջաններում`  -13…-20 C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում  15…19 C, լեռնային շրջաններում` 11…14 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  15…27 մմ,  լեռնային շրջաններում 19…54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի  ջերմաստիճանի  բարձրացում`  ցերեկը  մինչև  3…5 C,  ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12 C, բարձրադիր մասերում  մինչև -8…-10 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11  C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է  մառախուղ:

Սևանա  լճի  ջրի  2011թ.  հոկտեմբեր  ամսվա  հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0… 7.5 C, որը   նորմայից ցածր է 1 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22…24 C, երբ օրական միջին ջերմաստիճանը  բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2…-7 C, երբ օրական միջին ջերմաստիճանը  նորմայից ցածր  է եղել 4.0 – 8.0 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%:

Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը  լճի  մակերևույթի  վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է  նորմայի  113%:

Սևանա  լճի մակարդակն ամսվա  ընթացքում իջել  է 5,2սմ  և  կազմել` 1900,213մ:

Տեղեկատվությունը` Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: