Home / Հայաստան / Ղարաբաղի հարցով միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ

Ղարաբաղի հարցով միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ

Շփման գծում մահվան ելքերով միջադեպերն ընդգծում են դրանց վերաբերյալ հետաքննության անցկացման առաջարկվող մեխանիզմների իրականացման անհրաժեշտությունը, որի մասին, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն իսկ պայմանավորվել են: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) համատեղ հայտարարության մեջԼ Հիշեցնենք, որ համանախագահները տարածաշրջան են այցելել նոյեմբերի 28-30-ը:

«Համանախագահները քննարկել են վստահության ամրապնդման և ուխտագնացության, մշակութային օբյեկտների և գերեզմանոցների պահպանման նպատակով հավելյալ միջոցառումների իրականացման հարցերը», – ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ընդհանուր առմամբ ամփոփում է տարածաշրջան կատարած այցը: