«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 10 գրոհայիններ փախել են Եմենի բանտից:
Պահակների տեղեկություններվ` կալանավորները բանտի տակ թունել են փորել, որի միջով էլ փախել են:
Որոնողական աշխատանքներ են ընթանում:
Սա արդեն երկրորդ խոշոր փախուստն է Եմենի բանտից: Այստեղ հունիսին «Ալ Ղաիդայի» տասնյակ գրոհայինների հաջողվել էր փախչել Էլ Մուկալա քաղաքի բանտից: