Home / Հայաստան / Ռուսաստանցի միլիարդատիրոջը խոստնում են ամուսնացնել մինչև նախագահական ընտրությունները

Ռուսաստանցի միլիարդատիրոջը խոստնում են ամուսնացնել մինչև նախագահական ընտրությունները

Շաբաթվա սկզբին ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած գործարար Միխայիլ Պրոխորովի շրջապատի մարդիկ խոստանում են նրան «ամուսնության թեմային դրդել», «Ռիա Նովոստիին» պատմել է Պրոխորովին մոտ կանգնած անձանցից մեկը:

«Այո, այդ հարցն անշուշտ քննարկվում է: Համակիրները նրան դրդելու են այդ թեմային»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող 46-ամյա Պրոխորովը, ում կարողությունը 18 մլրդ դոլար է գնահատվում, երկուշաբթի հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012-ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին:

Նշենք, որ Պրոխորովը երբեք ամուսնացած չի եղել:

«Եթե անհրաժեշտ լինի լուծել այդ խնդիրը, նա կլուծի»,- վստահեցրել են միլիարդատիրոջ շրջապատում:

Պրոխորովը քաղաքականություն  է եկել ընթացիկ տարվա հունիսին` համաձայնելով ղեկավարել «Պրավոյե դելո» կուսակցությունը: Կուսակցության դեռ առաջին համաժողովի ժամանակ լրագրողները նրան հարց ուղղեցին ամուսնության մասին: Պրոխորովն այդ ժամանակ հայտարարել էր, որ հավատում է սիրուն և մինչ այժմ սպասում է իր երկրորդ կեսին:

Լրագրողներին ավելի վաղ հայտնի էր դարձել այն գրազի մասին, որ գործարարը կնքել էր 17 տարեկանում իր ընկերոջ հետ: Այն ժամանակ Պրոխորովը խոստացել էր չամուսնանալ մինչև 42 տարեկանը, բայց դա, միլիարդատիրոջ խոսքով, չի նշանակում, որ այդ տարիքին հասնելուց հետո նա պետք է փոխի ընտանեկան կարգավիճակը: