Բրազիլացի կինը երկու միանման գլխով տղա է լույս աշխարհ բերել: Տղան ծնվել է երկուշաբթի առավոտյան կեսարյան հատումով: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ տղան երկու ճիշտ ձևավորված գլուխ ունի, նրա բոլոր կենսական օրգանները նորմալ են գործում:
Բժիշկները նշում են, որ նորածինը հիանալի առողջական վիճակում է, և երկու գլուխներն էլ սկսել են սնվել:
25-ամյա մայրը մինչ երեխաների ծնունդը ուլտրաձայնային ստուգում չի անցել և տեղեկացել է երեխայի արտասովոր ֆիզիկական վիճակի մասին ծննդաբերությունից րոպեներ առաջ, գրում է The Daily Mail-ը:
Նշենք, որ ծնողները երջանիկ են իրենց երեխայի ծննունդով, մայրն արդեն իսկ կերակրել է երեխայի երկու գլուխներին էլ: Նրա միակ ցանկությունը երեխային անմիջապես տուն տանելն է: